Երևան, 31.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծնունդդ շնորհավոր, Հայո՛ց Սպարապետ

ԲԼՈԳ

Մանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վազգեն Զավենի Սարգսյանը (մարտի 5, 1959, Արարատ և Արարատ - հոկտեմբերի 27, 1999, Երևան), հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999 թ.-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, «ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր։

Վազգեն Սարգսյանը ծնվել է ՀԽՍՀ Արարատի շրջանի (ներկայումս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, որը ավարտելուց հետո 1976 թ.-ին ընդունվել է և 1979 թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1979-1983 թվականներին աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև որոշակի հանգամանքների հետևանքով ազատվել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում զինվորական ծառայությունից։ 1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի՝ կոմունիստական երկիտասարդական միության (կոմսոմոլ) քարտուղարը։ 1985 թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Առաջին պատմվածքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում՝ «Վերջը» վերնագրով։1988 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների ժողովածուն՝ «Հացի փորձություն» խորագրով։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես գովազդային-քարոզչական բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։

1990-1995 թթ.-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, որի ընթացքում՝ 1990-1992 թթ.-ին հանդիսացել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991-1992 թթ.-ին ՀՀ պաշտպանության նախարար, 1992-1993 թթ.-ին ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993-1995 թթ.-ին ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար։ 1995 թ.-ին կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ 1999 թ.-ին դարձել ՀՀ վարչապետ Վ.Սարգսյանի ընտանիքը բաղկացած է եղել 5 անդամից. հայրը՝ Զավեն Սարգսյանը, մայրը՝ Գրետա Սարգսյանը, եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները[3]։ Արամ Սարգսյանը կուսակցական գործիչ է, ով Վ.Սարգսյանի սպանությունից հետո զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը։ Արմեն Սարգսյանը հայտնի է, որպես հայտնի լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու
Վ.Սարգսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1991-1994 թթ.-ին տեղի ունեցած Արցախյան պատերազմում։ Սակայն նրա դերակատարության մոտիվացիան միանշանակ չի ընդունվում. հասարակության որոշ հատված քննադատաբար է մոտենում նրա ծավալած գործունեությանը, իսկ մյուս մասի համար նա համարվում է «Սպարապետ» և ՀՀ ԶՈՒ հիմնադիր։

ՀՀՇ կուսակցության, որի անդամ էր նաև Վազգեն Սարգսյանը, իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց Հայոց Ազգային Բանակի՝ ՀԱԲ-ի նկատմամբ ոտնձգություններն ու դավադրությունները, որի հետ ուներ լուրջ հակասություններ։ ՀՀՇ-ն ձգտում էր զինաթափել ՀԱԲ-ի մարտիկներին, քանի որ միայն նրանք, լինելով կազմակերպված ռազմաքաղաքական ուժ և չունենալով իշխանական լծակներ, կարող էին կանգնեցնել ՀՀՇ-ին։ ՀԱԲ-ի նկատմամբ դավադրությունների և վերջինիս անդամների ահաբեկման ու ձերբակալությունների կազմակերպման մեջ մեծ էր Վազգեն Սարգսյանի դերը։ ՀԱԲ-ի և ՀՀՇ-ի միջև հակասությունները այնքան էին սրվել, որ Վազգեն Սարգսյանն ու Սմբատ Այվազյանը ՀՀՇ-ական զինյալ ջոկատների միջոցով զրահամեքենաներով շրջապատել էին ՀԱԲ Երևանյան շտաբը ու սպառնում էին պայթեցնել։ ՀԱԲ-ին վարկաբեկելու ու զինաթափելու նպատակով նաև կազմակերպվեցին սադրանքներ։ Մասնավորապես, նախորոք սպանվեցին ու ՀԱԲ-ի շտաբին մոտեցրեցին Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) և Վիտյա Այվազյանը՝ սպանության մեջ մեղադրելով ՀԱԲ-ին։ Այս դեպքերից հետո իշխանությունների կողմից անմիջապես Վազգեն Սարգսյանի հրամանով սկսեց ձերբակալությունների շարք, որի հետևանքով ՆԳՆ նկուղում (ԿԳԲ-ի պադվալ) հայտնվեցին ՀԱԲ-ից ազատամարտիկներ Վարդան Վարդանյանը, Ռազմիկ Վասիլյանը, Համլետը, Արտաշատի Անկախության բանակից Սամվել Մարգարյանն ու նրա քույր Սվետլանա Մարգարյանը, Հոկտեմբերյանի Անկախության բանակից՝ Դավիթն ու Սպարտակը, «Վրիժառու» ջոկատի հրամանատար սարիթաղցի Վրեժ Ղազարյանը, ՀԱԲ-ի հազարապետ, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արծրուն Ավետիսյանը և շատ ուրիշներ:

Շահումյանի անկումը և Վ.Սարգսյանի հասցեին մեղադրանքներ:
1992 թ.-ի հուլիսի 13-ին հայկական կողմը ունեցավ Արցախյան պատերազմի ամենամեծ կորսուտը՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի (Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջան) անկուՄ։ Այս անհաջողության մասին հայ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում շրջանառվում են տարբեր տեսակետներ, սակայն ամենից տարածվածը այն է, որ Շահումյանի անկումը պայմանավորված է այն ժամանակվա ՀՀ իշխանությունների, հատկապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի դավաճանությամբ։ Այս մասին Երևանում հայտարարել է նաև Շահումյանի անկումից անմիջապես հետո մայրաքաղաք ժամանած Շահումյանի ինքնապաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանը՝ կատարվածը անվանելով պետական մակարդակով իրագործված դավաճանություն։ Նա մասնավորապես հայտարարել էր, որ «երեկոյան ինձ հետ կապվել է Վազգեն Սարգսյանը, հրաման տվել ականազերծել այս ու այն համարակալված կետերը՝ չհայտնելով, թե ինչու: Ականազերծման հաջորդ օրըն իսկ նկատեցինք, որ ճիշտ այդ կետերով առաջ են շարժվում հակառակորդի զրահամեքենաները: Բացի Վազգենից ուրիշ ոչ ոք չգիտեր այդ կետերի մասին, ու հակառակորդը միայն հենց այդ ականազերծված կետերով է առաջ շարժվել: Այնուհետև երբ փորձեցինք կապվել Վազգենի հետ, պատահաբար լսեցինք նրա և ադրբեջանցի հրամանատարի զրույցը»։ Շ.Մեղրյանը նաև պատմել է, որ երբ ռազմամթերքը վերջանալիս է եղել, կապվել են Վազգեն Սարգսյանի հետ ու խնդրել, որ տանկեր ուղարկեն ու որ դադարեցնեն թիկունքի գյուղերի հայաթափման գործընթացը, վերջինս պատասխանել է, որ տանկերը պահում է Երևանի պաշտպանության համար, ինչպես կարող են, թող այնպես էլ պաշտպանվեն:

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի արևելյան մասում Ադրբեջանի ներսում անկլավային կարգավիճակով գտնվող Արծվաշեն համայնքը, որի կենտրոնն էր Արծվաշեն գյուղը շուրջ 40 քառ. կմ տարածքով 1992 թվականի օգոստոսի 8-ին գրավվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Հայկական զինուժի այս անհաջողության առնչությամբ շրջանառվում են բազմաթիվ վարկածներ, որոնցից ավելի տարածվածը այն է, որ ՀՀ-ին պատկանող հողակտորը դիտավորությամբ հանձնվել է ադրբեջանցիներին։ Այս համատեքստում շրջանառվող անուններից մեկն էլ Արծվաշենի անկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Սարգսյանն է։ Ըստ բազմաթիվ պնդումների՝ հենց Վազգեն Սարգսյանի անմիջական հրամանով է նախ Արծվաշենի պաշտպանությունը թուլացվել և հետո այն հանձնվել ադրբեջանցիներին։ Համաձայն փաստավավերագրական հուշագրությունների՝ Արծվաշենի անկումից առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը մարտերում բարձր մարտունակություն ցուցաբերած Մասիսի ջոկատի մարտիկներին հեռացնում է գյուղից՝ նրանց փոխարինելով դեռևս զինվորական նախապատրաստություն չանցած Վանաձորի գնդի ու Արագածի եզդիական ջոկատների նորակոչիկներով։ Նորակոչիկների ջոկատների կողմից դիրքերը զբաղեցնելուց մի քանի ժամ անց սկսվում է ադրբեջանական զինուժի գրոհը, որի հետևանքով հայկական կողմը ունենում է մեծ թվով կորուստներ:

«Արծիվ-մահապարտների» կազմավորումը
«Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակը կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Երևանում՝ Վ. Սարգսյանի հեռուստաելույթից հետո, որի ժամանակ նա կոչով հանդես եկավ հասարակության առջև և առաջարկեց ստեղծել 500 անձից բաղկացած ստորաբաժանում։ Այն ձևավորվեց ՀՀ տարբեր շրջաններից հավաքագրված կամավորներից, որոնց հրամանատար նշանակվեց Ա․ Պետրոսյանն (ընդհանուր համակարգող) ու Հ․ Հովսեփյանը։ Գումարտակը մասնակցել է մի շարք ռազմագործողությունների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախի տարբեր բնակավայրերում։ Հետագայում գումարտակի օրինակով կազմավորվել են «Արծիվ-2», «Արծիվ-3», «Արծիվ-33» ջոկատները, որոնք ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում նույնպես մասնակցել են ռազմական գործողությունների։
Վազգեն Սարգսյանը իր մտերիմ ընկերների հետ՝ Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան
1993 թ.-ի հուլիսին Երևանում հիմնադրվում է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԵԿՄ ՀԿ), որի համագումարի ընթացքում կազմակերպության նախագահ է ընտրվում Վ.Սարգսյանը։ Հասարակական կազմակերպությունը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ բոլոր մարզերում իր մասնաճյուղերի միջոցով։ 1997 թ.-ից կազմակերպության ենթակայության ներքո գործում է նաև «Պատանի երկրապահ» ակումբը։ 1999 թ.-ին գումարվածմիության4-րդ համագումարի որոշմամբ Վ.Սարգսյանը հայտարարվել է ԵԿՄ ՀԿ-ի հավերժ նախագահ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թ.-ի նախագահական ընտրություններն ու բողոքի ցույցերի ճնշումը[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության առաջին շրջափուլի ժամանակ արձանագրված բնակչության հարյուր հազարների հասնող արտագաղթը, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, խորացված աղքատությունը իրենց ազդեցությունը ունեցան երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվեց 1996 թ.-ին ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լ.Տեր-Պեևրոսյանը, ով ուներ ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանի և Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային համաձայնություն կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև էլ ընթանում էր սուր պայքար, որի արդյունքում ըստ ոչ պաշտոնական տվյալների, ընտրություններում հաղթում է Վ.Մանուկյանը[28]։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը, Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի առաջնորդությամբ հայտարարում է, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է գալիս փողոց և Ազատության հրապարակից շարժվում է դեպի նախագահական նստավայր։ Ճանապարհին ցուցարարները ներուժում են ՀՀ Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսնում մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նյրանց։ Սակայն երբ ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն՝ ներքին գործերի աշխատակիցների ռազմական հագուստ կրող քողարկված ԵԿՄ-ականները Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ինքնաձիգներից կրակում են ցուցարարների ուղղությամբ, որի հետևանքով սպանվում և վիրավորվում են բազմաթիվ քաղաքացիներ։ Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը հայտարարում է, որ եթե անգամ ընդդիմությունը հավաքեր 100% բնակչության քվեն, միևնույն է նրան իշխանություն տվող չէր լինել։ Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրոորդ անգամ դարձավ ՀՀ նախագահ։

1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ԱԺ նիստ, հարձակման է ենթարկվում 5 զինված անձանց կողմից, որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է Վազգեն Սարգսյանը։ Չնայած այն բանին, որ հարձակումից հետո 2 օր անց հարձակվողները հանձնվում են իրավապահ մարմիններին և տեղի է ունենում դատավարություն, որի արդյունքում նշված 5 անձինք դատապարտվում են հիմնականում ցմահ ազատազրկման, այնուամենայնիվ, հասարակության շրջանում շրջանառվում է հանցագորևծության կազմակերպիչների ու դրդապատճառների մասին պաշտոնականից միանգամայն տարբերվող տեսակետներ։

Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ (տեսանյութ) Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը Թրամփի և նրա ընտանիքի կարողությունը 15 ամսում աճել է մոտ 70%-ով. Bloomberg 2026 թվականը լինելու է Հայաստանի պահպանման, պետականության ամրապնդման և ազգային ինքնության պաշտպանության համար կարևոր և որոշիչ տարի․ Նաիրի Սարգսյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Ամանորի կապակցությամբԱմանորին ընդառաջ տիկնոջս հետ միասին այցելեցինք մեր հերոս Ռոզալիա տատիկին․ Մհեր ԱվետիսյանՑանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անցած տարվա ընթացքում եղել են մեր կողքին․ Ավետիք Չալաբյան Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հայրն է 15.12. 2025թ. ԱԱԾ մեկուսարանից հրապարակված` Սամվել Կարապետյանի ծրագրային հոդվածը ուժեղ Հայաստանի մասին Մեսսի՛ ջան, մենք քո մեջքին ենք. Ուժեղ թիմ ուժեղ Հայաստանի համար․ «Մեր ձևով» շարժումՎաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Իրանի և Վենեսուելայի միջև ռազմшտեխնիկական համագործակցության դեմ Լարսը փակ է․ Շիրակի մարզում տեղում է ձյուն Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել 46 երկրի և մեկ վարչական միավորի հետ․ էկոնոմիկայի փոխնախարար Կենդանակերպի միայն այս նշանները կկարողանան սկսել տարին առանց ծանրության. ո՞վ կա ցուցակում Porsche-ն ԱՄՆ-ում հետ կկանչի ավելի քան 173,000 մեքենա՝ տեսախցիկների հետ կապված խնդիրների պատճառով 2025 թվականի անկումային հնգյակը․ ովքեր են ամենաշատը կորցրել իրենց տրանսֆերային արժեքներն անցնող տարում Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը․ Axios Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի «Ирония судьбы, или С легким паром» խորհրդային կատակերգությունն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի լավագույն ամանորյա ֆիլմերի ցանկում ՖԻՖԱ-ն Դուբայի սպորտային խորհրդի հետ համագործակցությամբ նոր մրցանակաբաշխություն կհիմնի, որը կփոխարինի The Best մրցանակին Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության․ Արմեն Աշոտյան Մել Գիբսոնը և Ռոզալինդ Ռոսը բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, քրիստոնյա պատшնդները պետք է տուն վերադառնան, իսկ Հայաստանին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու իր պատմական ուղուն. Ռոբերտ Ամստերդամ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթից հետո Թրամփն ասել է, որ Ռուսաստանն անպարտելի տեսք ունի․ The New York Times Գետափում բшխվել են «Lexus»-ը, «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ վերջինը բաժանվել է 2 մասի․ կան վիրшվորներ Եթե Շարան ռևшնշ է ցանկանում, կարող ենք անցկացնել 10 րոպեանոց գnտեմարտ. Արման Ծառուկյան Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խորին շնորհակալություն, Մեծարգո պարոն նախագահ․ Մհեր Ավետիսյան Երևանում վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար որոշ ժամերի երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու․ ՆԳՆ Ինչպես է Թրամփի թիմը Կիեւին թակարդի մեջ գցել տարածքային վեճերի հարցով Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց և 49 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն Վրաստան-Ադրբեջան սահմանին 18,5 միլիոն դոլար արժողությամբ 157 կգ հերոին Վրաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձ է կանխվել Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 14-18 աստիճանով Ուկրաինական անօդաչուները, որոնք փորձել էին գրոհել Պուտինի նստավայրի վրա, թռել են Սումիի և Չեռնիգովի շրջաններից․ ՌԴ ՊՆ Արարատ քաղաքում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի Դեկտեմբերի 31-ին Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»–ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակին Սեր, խաղաղություն և երջանիկ կյանք. զինվորների մաղթանքը՝ Նոր տարվա առթիվ Կփորձենք միմյանց ավելի լավ ճանաչել, քան նախկինում. ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր տարվա առթիվ Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան կայծակնային շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնների նկատմամբ 2026 թվականը կարող է վճռորոշ լինել ինչպես Գերմանիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար. Մերց Հակաեկեղեցական արշավը տապալվել է․ իշխանությունը փնտրում է ելք ստեղծված իրավիճակից Իրանում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և բախումների (տեսանյութ) «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել իր անդամների ձերբակալությունների վերաբերյալ17,000 կամավորական արդեն միացել է շարժմանը. «Մեր ձևով» շարժում Սրտանց շնորհավորում եմ Ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով սեր, միություն և ուժ․ Արամ ՎարդևանյանԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տուապսեի վրա. հարվածել են նավամատույցին և նավթավերամշակման գործարանին Իրանը փորձում է վերականգնել միջnւկային ծրագիրը. Նեթանյահու HYPE Armenia. Հայ մարզիկների փայլուն հաղթարշավը Երևանում