Երբ այս տղամարդը նստեց ինքնաթիռ, չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ անակնկալ է իրեն այնտեղ սպասվում… (ֆոտո, տեսանյութ)
ՎԻԴԵՈBlog.1in.am-ը գրում է.
Լիզա Սեդիվնիկը շատ է սիրում փոքրիկ անկնկալներ մատուցել իր ամուսնուն՝ Էրիկին, բայց այս անգամ նա գերազանցեց ինքն իրեն: Բանը նրանում է, որ նորապսակներին երկար ժամանակ չէր հաջողվում երեխա ունենալ: Երբ նրանք հանգստանում էին Լաս Վեգասում, հղիության թեստը վերջապես դրական պատասխան ցույց տվեց: Աղջիկն ուղղակի ցնծում էր երջանկությունից, սակայն որոշեց ինչ-որ յուրահատուկ ձևով այդ լուրը հայտնի իր ամուսնուն:
Նրա գլխում մի միտք ծագեց օդանավակայանում: Նա խնդրեց ամուսնուն, որպեսզի մի համեղ բան գնի ճանապարհին ուտելու համար, իսկ ինքը շտապեց կապվել այն ավիաընկերության աշխատակցի հետ, որով նրանք տուն էին վերադառնալու: Նրանք անմիջապես համաձայնեցին օգնել: Երբ Էրիկը և Լիզան զբաղեցրեցին իրենց տեղերն օդանավում, աղջիկը մի գրություն փոխանցեց օդաչուին:
Մի քանի րոպե անց օդաչուն բարձրախոսով հայտարարություն արեց. «Տիկնայք և պարոնայք: Ուշադրություն դարձրեք 29E նստատեղին, որտեղ նստած է Էրիկը, ով թռչում է իր կնոջ՝ Լիզայի հետ: Էրիկ, դու չկարողացար հարստանալ Լաս Վեգասում, բայց այնուամենայնիվ դու ջեք-փոթ ես շահել: Դու շուտով հայր ես դառնակու»:




