Հովիկ Աբրահամյանը հերքել է իր որդու` Երևանի քաղաքապետ դառնալու ցանկության մասին խոսակցությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերքում է խոսակցությունները, թե իբր իր որդին Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 5-ին լրագրողների հարցին ի պատասխան՝ վարչապետը նախ նկատեց, որ քաղաքապետ չեն դառնում, այլ ժողովուրդն է ընտրում քաղաքապետին: «Իմ որդին ու ես նման Ö �անկություն չունենք: Նման անհեթեթ խոսակցություններին հարկավոր է վերջակետ դնել, զբաղվեք գործով»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ով Արտաշատի քաղաքապետն է, ցանկանում է զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



