Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանն ու Հայաստանը համատեղ գործակցություն են սկսում զբոսաշրջության ոլորտում.«Առավոտ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Իրանը աստիճանաբար սկսել է վերականգնել առևտրային հարաբերությունները արտաքին աշխարհի հետ: 

Պարսկալեզու մամուլն ուսումնասիրելով՝ մի ուշագրավ հանգամանք նկատեցինք. վերջին ժամանակաշրջանում իրանական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները խիստ հետաքրքրական հրապարակումներով ակտիվորեն լուսաբանել են ՀՀ վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանի՝ օրերս կատարած այցը հարևան երկիր: Իրանական մամուլի փոխանցմամբ՝ այցի ընթացքում ՀՀ կառավարության ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում իրանցի մի շարք պատասխանատուների հետ, որոնց  թվում են եղել Իրանի փոխնախագահի տեղակալ Մորթազա Ռահմանի Մովահհեդը, Թեհրանի, Սպահանի և Արևելյան Ատրպատական նահանգների զբոսաշրջության տեղական կազմակերպությունների ղեկավարները, Արաքսի ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսեն Արաբբաղին, ինչպես նաև իրանական զբոսաշրջային բիզնեսի մասնավոր հատվածի ներկայացուցիչները, զբոսաշրջության ոլորտում դասավանդում և գիտական ուսումնասիրություններ իրականացնող իրանցի դասախոսներ և գիտնականներ:

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ հարևան երկրի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածների պատասխանատուների հետ կայացած հանդիպումների ու բանակցությունների ընթացքում քննարկվել են կոնկրետ գործնական քայլեր, որոնց հնարավորին արագ իրականացման հետևանքով շոշափելիորեն կբարելավի հայ-իրանական զբոսաշրջային միջավայրը, կստեղծվի զբոսաշրջային և մշակութային ոլորտներում փոխգործակցության ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների որակապես նոր համակարգ, ինչը համահունչ պետք է լինի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների հազարամյա հարաբերություններին և քաղաքակրթական ձեռքբերումներին:

Իրանական մամուլի կողմից առանձնահատուկ ուշադրության է արժանացել նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի օգնականը աշխատանքային այցի ընթացքում  առանձին հանդիպումներ է ունեցել Իսլամական Հանրապետության Սպահան և Արևելյան Ատրպատական նահանգների մշակութային հուշարձանների պահպանության և զբոսաշրջության կազմակերպությունների ղեկավարների հետ: Ընդգծելով հանդիպումների կարևորությունը՝ իրանական մամուլը գրել է, որ  Սպահան նահանգը  հայտնի է Նոր Ջուղայի հայկական պատմական թաղամասի հուշարձանային համալիրներով, իսկ երկրորդը ոչ միայն Իրանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված Սբ. Ստեփանոս և Սբ. Թադեոս հայկական վանքերով, այլ նաև Հայաստանի Հանրապետության հետ անմիջական սահմանակցության հանգամանքով, ինչը առանձնահատուկ կարևորություն է հաղորդում վերջինիս:

  Կայացած հանդիպումների մասին իրանական ԶԼՄ-ների հրապարակումները, ինչ խոսք, հուսադրող են, իսկ դրանց արդյունավետությանը հնարավոր կլինի գնահատել առաջիկայում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ16 հավաքականի հաղթական մեկնարկը