ԼՂՀ ՊՆ-ն Ադրբեջանի երևակայության արդյունքն է համարում հայկական կողմի կորուստների մասին ապատեղեկատվությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մարտի 4-ին տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը մարտի 3-ի լույս 4-ի գիշերը փորձել են մոտենալ իրենց դիրքերին, սակայն կորուստներ կրելով հետ նահանջել, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության քարոզիչների հերթական վառ երևակայության արդյունքն է:
Ավելին, մարտի 4-ի ժամը 15:20-ի սահմաններում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր:
ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատժիչ գործողությունների և վերջինիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



