Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեխաների նկատմամբ հարգանքը պետք է լինի լրատվամիջոցներում նրանց վերաբերյալ նյութերի հիմքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխաների մասին լրատվական նյութերը պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված սկզբունքները, ինչպես նաև երեխաների մասին նյութերի լուսաբանման լրագրողական էթիկայի կանոնները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 4-ի լրագրողների հետ հանդիպմանն ասաց  եր եխաների պաշտպանությանցանցի (ԵՊՑնախագահ ՄիրաԱնտոնյանը:

«Մենք լրագրողներին  համարում ենք մեր գործընկերները, նրանց աշխատանքը մեր ցանցի ներսում կարող է օժանդակել, որ երեխաների վերաբերյալ խնդիրները լուծում ստանան, կամ կարող է առաջացնել լրացուցիչ խնդիրներ: Մենք ամենօրյա մեր աշխատանքի մեջ աշխատում ենք ընտանիքների և երեխաների հետ, եւ հատկապես այն ժամանակ, երբ նրանք գտնվում են խոցելի վիճակում, նրանք հատուկ լուսաբանման կարիք ունեն»,- շեշտեց մասնագետը:

Ըստ  Միրա Անտոնյանի` երեխայի  մասին լուսաբանումը չպետք է որևէ կերպ վնասի երեխային կամ վնաս հասցնելու սպառնալիք հանդիսանա: Տեղեկատվությունը չպետք է հրապարակվի բացասական լույսի ներքո, ինչը կարող է պիտակավորման ազդեցություն ունենալ: « Ցավոք` հաճախ ենք առնչվում հոդվածների, որոնցում մասնավորապես նշվել են  հաստատությունների անունները, երեխաների անուն ազգանունները, տեղադրվել են լուսանկարներ, որտեղ բացահայտ երևում են երեխաների դեմքերը: Այստեղ պետք է հաշվի առնել այն, որ երեխայի հանդեպ հարգանքը առաջնայինն է, և այն լուսաբանումների հիմքը պետք է լինի»:

 ԵՊՑ  անդամ Արշակ Գասպարյանը նշեց, որ իրավական  տեսանկյունից բոլորի անձնական կյանքը լիապես պաշտպանված է, հատկապես՝ անչափահասներինը. «Լրատվամիջոցներից մեկը հրապարակել է հոդված  «Արտակարգ դեպք Երևանում» վերնագրով, որում փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում գիշերօթիկ հաստատություններից մեկում  կանխվել է երեխաներից մեկի ինքնասպանության փորձը: Հոդվածում նշվել է երեխայի անձնական տվյալները, լուսանկարներ, որոնցում երևում է երեխայի դեմքը, հաստատության անունը և այլ տվյալներ: Երեխայի մասին լուսաբանումը չպե տք է այսքան մանրամասն լինի, որպեսզի հետագայում բարդություններ չառաջացնի»:

   ԵՊՑ-ն միավորում է երեխաների հարցերով զբաղվող 39 հասարակական կազմակերպություն: ԵՊՑ-ն գործում է 2005 թվականից, պաշտոնապես գրանցվել է 2012 թվականից: Կազմակերպությունը իր գործունեությամբ նպաստում է երեխաների բարեկեցությանը` մասնակցություն ունենալով երկրում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումներին, որոնք ուղղված են երկրում երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը:

 2012 թվականից ԵՊՑ-ն անդամակցում է Սևծովյան  տարածաշրջանային կոալիցիային, որը համախմբում է այս ոլորտում տասը երկրներից ավելի քան 600  կազմակերպություն:

Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զnհվել Պայթյուն Գյումրի քաղաքի տներից մեկում. կա զnհ Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել. ՄեդվեդևԱրարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԿիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. ՊուտինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնի