Հղի կնոջ հուզիչ ֆոտոշարքը՝ որդու եւ կյանքից հեռացած ամուսնու հետ
ՖՈՏՈ
Style.news.am-ը գրում է.
Չնայած այս լուսանկարները միայն ջերմ խոսքերի են արժանի, բայց հուզմունքից ակամայից կարկամում ես, քանի որ հասկանում ես՝ լուսանկարներն ավելի «խոսուն են»։
Միսիսիպիից Նիքոլ Բենեթը, որը շատ շուտով պատրաստվում է լույս աշխարհ բերել իր երկրորդ երեխային, ծննդաբերությունից առաջ որոշել է ֆոտոշարք իրականացնել։ Նիկոլը լուսանկարներում ցանկացել է լինել ամբողջ ընտանիքով՝ իր 4-ամյա որդու եւ ամուսնու՝ Դեոնթայի հետ՝ չնայած վերջինս երկու ամիս առաջ էր մահացել։ Բայց ցանկությունն իսկապես մեծ էր, եւ Նիքոլը որոշել է լուսանկարներում «ավելացնել» ընտանիքի հայրիկին։
«Ես ցանկանում է յուրահատուկ բան անել։ Սա հիանալի հուշ կլինի մեր որդու եւ դստեր համար, որը երբեք չի տեսնի իր հայրիկին»,- նշել է հղի կինը։
Նիքոլն իր ցանկությունն ու միտքը իրականացրել է լուսանկարիչ Սիդնեյ Քոնլիի օգնությամբ, որն էլ ստեղծել է այս հուզիչ լուսանկարները։
Պատրաստեց՝ Յանա




















































