Տարաձայնություն չունեմ Մովսիսյանի և Օզբիլիսի հետ. Ալենիչև
ՍՊՈՐՏՄոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը խոսել է Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի մասին:
«Ես խոսել եմ թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ, այդ թվում նաև՝ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի հետ: Նրանց աչքերում կրակ կա: Նրանց հետ տարաձայնություն չունեմ, իսկ անցյալը հիշելու իմաստ չկա: Հնարավորություն կստանան բոլորը, իսկ կօգտագործեն ուժեղագույնները»,- մարզչի խոսքը մեջբերում է Sport-express պարբերականը:
Մարզիչը Մովսիսյանի մասին խոսելիս հավելել է, որ Զե Լուիշի հետ մրցակցությունը վերականգնել է ֆուտբոլիստին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը՝ Մովսիսյանը, օրեր առաջ առաջին հանդիպումն անցկացրեց «Սպարտակի» կազմում: Ընկերական խաղում մոսկովյան ակումբը հաղթեց «Սանկտ Գալենին», իսկ Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



