Իրանի կշարունակի մեծացնել նավթի արտահանման ծավալները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանը շարունակելու է իրականացնել միջազգային շուկա նավթի արտահանումը օրական մինչև 1 միլիոն բարելի հասցնելու իր ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ամերիկյան հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Հուսեյն Զամանի-Նիան:
Մեկնաբանելով նավթի համաշխարհային գների անկումը, փոխնախարարը նշել է, որ այդ իրարանցումն Իրանը չի ստեղծել: «Մենք չենք ցանկանում, որպեսզի կրկին վերադարձնեն այն պատժամիջոցները, որոնք հանվել են»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ միևնույն ժամանակ Իրանը չի հրաժարվում առկա խնդիրները քննարկելուց և ապագայի համար ռազմավարություն մշակելուց:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



