Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ կոնգրեսականի պարտքն է մոր հիշատակի առջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրի համար կարևորագույն մի խնդիր է, որին հետամուտ լինելը նա իր պարտքն է համարում մոր հիշատակի առջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը պատմել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում:

-Կոնգրեսական, կարո՞ղ եմ ձեզ Կանչելյան-Սպիր դիմել:

-Այո՛, խնդրում եմ հենց այդպես էլ դիմեք:

-Կոնգրեսական Կանչելյան-Սպիր, դուք ԱՄՆ-ի Կոնգրեսի այն եզակի անդամներից եք, ով ունի հայկական ծագում: Այդ փաստը դնո՞ւմ է ձեզ վրա որևէ հավելյալ պատասխանատվություն։

-Մայրս ազգությամբ հայ էր, նա կյանքից հեռացավ 94 տարեկանում, սակայն դեռ վաղ տարիներից նա ինձ պատմում էր Հայոց ցեղասպանության մասին և ամբողջ կյանքիս ընթացքում իմ նախնիներից փոխանցված այս հիշողությունը հետևել է ինձ։ Ցավով եմ նշում՝ մեր երկիրը դեռ չի ճանաչել 20-րդ դարի այս առաջին ցեղասպանությունը։ Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարևորագույն մի խնդիր է, որին հետամուտ լինելը իմ պարտքն է մորս առջև։

-ԱՄՆ-ի նախագահական պատվիրակության կազմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի միջոցառումներին դուք Հայաստանում էիք: Տպավորություններն ինչպիսի՞ն էին այդ այցից:

-Իմ հարգարժան գործընկեր, ամերիկահայ մեկ այլ կոնգրեսական Աննա Էշուի հետ ես նախագահական պատվիրակության կազմում Միացյալ Նահանգներ էի ներկայացնում Հայաստանում: Հայոց ցեղասպանության խնդիրը դա մի հարց է, որին մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում և ես ինձ խորապես վիրավորված եմ զգում, որ իմ երկիրը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը։ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե՛ ամերիկահայ համայնքի և թե՛ իր իսկ արժեքներին չդավաճանելու համար։

-Դուք նաև հատուկ նամակ եք պատրաստել և լուրջ աշխատանք եք կատարում Թուրքիայի տարածքում հայկական ժառանգության, հայկական եկեղեցիների պահպանման համար: Այդ հարցում դեռ վտանգներն առկա՞ են:

-Թե՛ Թուրքիայի տարածքում և թե՛ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ժառանգությունը լուրջ վտանգի տակ է, մենք չենք կարող չբարձրաձայնել այս խնդիրը։

-Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության վերաբերյալ. մարդասիրական օգնություն տրամադրելու փոխարեն ժամանակը չէ՞, որ Միացյալ Նահանգներն օգնի Հայաստանին զարգանալ տնտեսապես:

-Երկուսն էլ պետք է շարունակվի: Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը վերջին 5 տարիների ընթացքում կիսով չափ կրճատվել է, 44 միլիոն դոլարից հասնելով 20 միլիոնի։ Այսպիսով Հայաստանին հատկացվող օգնությունը կրճատվել է, իսկ այլ երկրներին հատկացվող օգնությունը մեծապես աճել է: Կարծում եմ՝ Հայաստանին հատկացվող օգնությունը կարևոր է. Հայաստանը շրջափակման մեջ է, մենք հասկանում ենք, որ Հայաստանն ամուր հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, սակայն Միացյալ Նահանգները ևս պետք է սերտ հարաբերություններ պահպանի Հայաստանի հետ։

-Ինչպիսի՞ն եք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան և դրա խորացման ի՞նչ նոր հնարավորություններ կան:

-Կարծում եմ՝ ամերիկահայ համայնքը կարևոր դեր ունի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացման մեջ և Հայաստանից դուրս բնակվող հսկայական հայ համայնքը իրոք պատրաստ է օգնել Հայաստանին: Այս օգնությունը պետք է արտացոլվի նաև մեր օրենսդրական գործունեության մեջ։ Կարծում եմ, Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ թե՛ ԱՄՆ-Ռուսաստան և թե՛ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մեջ։ Միացյալ Նահանգները ռազմակայան ունի Թուրքիայում և անշուշտ չի ցանկանում որևէ կերպ վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչման միջոցով ԱՄՆ-ը պետք է առաջին հերթին պաշտպանի իր մարդասիրական սկզբունքները։ Միայն այդպես հնարավոր կլինի նպաստել նաև հայ թուրքական հարաբերությունների զարգացմանը։

 

Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան