Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արարատի մարզում սպանության գործի նախաքննությամբ բացահայտվել են նոր հանցագործություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 33-ամյա երիտասարդի սպանության մեխանիզմը, շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը։ Բացի այդ, քննությամբ բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Նորամարգում փետրվարի 22-ին հայտնաբերվել է Ջրաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Գ.Արզունյանի այրված դին, ում անհետ կորելու վերաբերյալ ահազանգ էր ստացվել օրեր առաջ։ 

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), մշակվել քննչական պլան, վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը համագյուղացի երիտասարդի հետ 2016թ. փետրվարի 11-ին այցելել է Արարատի մարզի 46-ամյա մի բնակչի։ Միասին հաց են կերել, օղի խմել, որի ընթացքում առաջացել է վիճաբանություն՝ հայհոյելու պատճառով։ Նախնական քննության տվյալներով, վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդը  վառարանի մոտ դրված փայտով հարվածել է Գ. Արզունյանի գլխին և սպանել, ապա ջրաշենցի մյուս երիտասարդի հետ դիակը փաթաթել են գորգով, իր ավտոմեքենայով տեղափոխել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող ջրատարի մոտ և այրել:

Օրենքով սահմանված կարգով, հիշյալ անձանց բնակարաններում, ինչպես նաև 46-ամյա տղամարդու ավտոմեքենայում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում վերջինիս տանը հայտնաբերվել են արնանման հետքեր պարունակող հագուստներ, արնանման հետք է հայտնաբերվել նաև տան միջանցքի պատի վրա, վերցվել են փորձանմուշներ։ 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Կատարված քննությամբ պարզվել են սպանությունից հետո  Ա. Արզունյանի դին Նորամարգ տեղափոխելու հանգամանքները, կատարված հանցագործության հետքերը թաքցնելու ուղղությամբ իրականացված քայլերը։ Բացի այդ, խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են գողության դեպքի առթիվ քննվող մեկ այլ քրեական գործով տուժողին պատկանող բազմաթիվ անձնական իրեր, անշարժ գույքի  գողացված վկայականներ, ինչպես նաև՝ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը փաթեթավորվել է և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության։ 46-ամյա տղամարդու խոստովանական ցուցմունքի համա ձայն՝ նախորդ 6 ամիսների ընթացքում բազմիցս թմրամիջոց է իրացրել 12 անձի։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր, այդ թվում՝ մեղադրյալների կողմից տրված ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ»Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից. «Փաստ»Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»«Հասկանում ես, որ քո կյանքի ամենաճիշտ «քաոսն» է». Լուսինե Թովմասյանը՝ բազմազավակ մայր լինելու մասին Ականջներում աղմուկը կարող է առաջանալ լուրջ հիվանդության հետևանքով․ մանրամասներ Ռուսաստանում Հաղթանակի օրվա շքերթը հիմա կախված է մեզանից․ Զելենսկի Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանին. թիրախը «Ռադվան» ուժերի հրամանատարն էրԵս 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ․ Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային․ Նազենի Հովհաննիսյան Առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք՝ Կոտայքի մարզում. Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Ֆլիկի գործակալը ժամանել է Բարսելոնա՝ նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգելու նպատակով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել Վեդիում անչափահաս քույրերի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ․ դատախազություն Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Ինչպես է Զիրոյանն ընկել բեմի վրա Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ)