Իվետայից վաղուց էի սպասում նման աշխատանք. Աննա Դովլաթյանը՝ «LoveWave» երգի մասին
ԼԱՅՖԵրեկ՝ մարտի 2-ին, կայացավ Իվետա Մուկուչյանի այդքան սպասված եվրատեսիլյան «LoveWave» երգի եւ տեսահոլովակի պրեմիերան։ Այն, բավականին, բուռն քննարկումների արժանացավ համացանցում։ Բնականաբար, հնչեցին տարբեր կարծիքներ։ «Եվրատեսիլի» երկրպագուների կարծիքներին կարող եք ծանոթանալ նաեւ մեր պատրաստած նյութի ներքո, իսկ մենք այսօր ձեր ուշադրությանը կներկայացնենք նաեւ մեր հայտնիներից մի քանիսի կարծիքը «Եվրատեսիլ 2016»-ի հայ մասնակցի երգի եւ տեսահոլովակի վերաբերյալ։
«Երգը շատ դուրս եկավ։ Անկեղծ ասած՝ Իվետայից վաղուց էի սպասում նման աշխատանք, քանի որ լավ ծանոթ եմ նրա ճաշակին եւ աշխատասիրությանը։ Հստակ պատկերացնում էի, թե նրան ինչ է պետք. այս աշխատանքը շատ համապատասխան է եվրոպական ստանդարտներին։ Ցանկանում եմ, որ Աստծո օրհնանքով նա հաղթահարի այդ պատասխանատվությունը եւ փայլուն ելույթ ունենա մրցույթի ժամանակ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգչուհի Աննա Դովլաթյանը։
Հիշեցնենք, որ «LoveWave» («Սիրո ալիք») ստեղծագործության երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան եւ Սթեֆանի Քրաթչֆիլդ։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



