Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Աշնանը տեղի ունենալիք Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են։ Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել ոչ Սամվել Բալասանյանին եւ ոչ էլ Մարտուն Գրիգորյանին չընդգրկել իր ցուցակում, այլ ընտրությունների գնալ սեփական ցուցակով եւ այլ քաղաքապետացուով։ Հիշեցնենք՝ նոր օրենսգրքով նախատեսված է, որ հանրապետության մեծ քաղաքներում ընտրությունները լինելու են Երևանի նման՝ կուսակցական ցուցակներով, ու քաղաքապետն ընտրվելու է ավագանու միջոցով։ ՀՀԿ-ում դեռ չեն որոշել, թե ում վրա «ստավկա» կանեն, դա պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում մի քանի թեկնածություններ են քննարկվում։ Մեզ ասացին. «Տեղացի՝գյումրեցի տղերքից կլինի»»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



