Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը մատնիչների երկիր է դարձել, իսկ ՔԿՎ-ն՝ սուրբ ու պուպուշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը սուտ մատնությունների մասին հաղորդագրությունների մի հետաքրքիր շարք է սկսել, որոնց եթե հավատանք՝ դատապարտյալները, իրավապահ մարմինների հետ առնչվող քաղաքացիները մեկուսարաններում, քննչական գործողությունների վայրերում հրաշալի ընդունելության ու պատվի են արժանանում, սակայն ապերախտորեն սուտ մատնություններ են տալիս այն մասին, թե ՔԿՀ աշխատակիցները կամ քննիչներն իրենց խոշտանգել են, ծեծել, հայհոյել եւ այլն:

Երեկ, հիշեցնենք, որ գրել էինք սյունեցի մի քաղաքացու պատմություն, որը նախ՝ դատապարտվել էր քննիչին կաշառք տալու, այնուհետ՝ սուտ մատնության համար: Այսօր ՀՔԾ-ն սուտ մատնության մասին հերթական հաղորդագրությունն է տարածել: ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Արմեն Նալբանդյանը ծանր հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է քրեակատարողական վարչության աշխատակիցներին: Մասնավորապես՝ Նալբանդյանը քրեակատարողական վարչության ծառայողներին մեղադրել է բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործության կատարման մեջ:

Իսկ ավելի ուշ՝ այս տարվա փետրվարի 17-ին, Նալբանդյանը հրաժարվել է իր խոսքերից: Պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում դատապարտյալը հայտնել է, որ ՔԿՎ աշխատակիցներն իրականում իրեն ծեծի չեն ենթարկել, մարմնական վնասվածքներ չեն պատճառել, ընդհակառակը, դեպքի օրն ինքը չի ենթարկվել հիշյալ վարչության ծառայողների օրինական պահանջներին: Այսինքն, ըստ ՀՔԾ-ի, Նալբանդյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողներին, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Ի՞նչ է ստացվում: ՔԿՎ-ներում ամեն ինչ հոյակապ է, աշխատակիցները դատապարտյալներին չեն ծեծում, իսկ դատապարտյալների մեջ սուտ մատնության մի ցեց է նստած: Դատապարտյալները փորձում են արատավորել ՔԿՎ աշխատակիցների բարի համբավը:

Այս տրամաբանությամբ՝ չբացառենք, որ սուտ մատնության մեղադրանք կառաջադրվի նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով հրապարակավ հայտարարել է, որ իրեն կալանավայրում ծեծել են, ճնշել, այլ բռնությունների ենթարկել, եւ նրա այդ հայտարարությունը պաշտոնապես հերքվել էր Արդարադատության նախարարության ղեկավար կազմի կողմից:

Գագիկ Աղբալյան

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը և Մակրոնը քննարկել են տարածաշրջանային լարվածության դեէսկալացիանԹուրքիայի արևմտյան հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրության և օծման 31-ամյակըԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ ԱՄՆ-ում ներկայացվել է երկրի 250-ամյակին նվիրված հուշանձնագրի սահմանափակ շարքը՝ Թրամփի դիմանկարովՆոր դեղամիջոցն առաջին անգամ օգնել է մասամբ վերադարձնել լուսազգայունությունը ժառանգական կուրության դեպքումԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. ՊուտինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում են ռեկորդային պարտքերը, գնաճը և արհեստական բանականության բումը. BISՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՄրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Մահվան ելքով վրաերթ ԵրևանումՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու ՍոբյանինըՎարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՓրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաներիOpta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Լիոնել Մեսիի ռեկորդը Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա ԽամենեիԵՄ-ն 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զnհվել Պայթյուն Գյումրի քաղաքի տներից մեկում. կա զnհ Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել. ՄեդվեդևԱրարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԿիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. ՊուտինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է