Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ի՞նչ պատահեց այդ բարի կնոջը»․ դայակի հայրենիքում ցնցված են նրա արարքից (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք սարսափելի միջադեպին, երբ Մոսկվայում դայակը գլխատել էր 4 ամյա երեխային։ Ներկայումս ընտանիքի եւ դայակի ծանոթները նոր մանրամասներ են ներկայացրել նրանց կյանքից։ Ոստիկանները կարծում են, որ դայակը՝ Գուլչեխրա Բոբոկուլովան, նախ խեղդել է երեխային, ապա կացնով կտրել նրա գլուխն ու այրել բնակարանը։ Կնոջը ոստիկանները ձերբակալել էին մետրոյի կայարաններից մեկի մուտքի մոտ, որտեղ նա, երեխայի գլուխը թափահարելով, սպառնում էր պայթեցնել իրեն։ Ավելի ուշ նա խոստովանել է մեղքը։

Ընտանիքի մտերիմներից մեկը պատմում է, որ դայակին ընտրել են մի քանի թեկնածուների միջից, որոնց թվում նաեւ ռուս կանայք կային։ Դայակին խորհուրդ է տվել վերցնել սպանված փոքրիկի մոր՝ Կատյայի ընկերուհին։ «Փոքրիկը ծանր հիվանդ էր, ոչինչ չէր տեսնում, չէր լսում, չէր քայլում։ Իսկ Գուլյան լավ էր խնամում նրան, երբեք երեխայի հետ կոպիտ չի եղել»,- ասել է նա։

Իսկ ահա Ուսբեկստանի քաղաքացու դայակի ծանոթները պատմում են, որ ընտանիքում կնոջը լավ են վերաբերվել, առանձին սենյակ են տրամադրել, միշտ նրանց հետ է ապրել։ «Նա ռուսերեն լավ չէր խոսում, ինչ գումար վաստակեր, ուղարկում էր տուն՝ Ուզբեկստան։ Ես երբեք չեմ լսել, որ նա ամուսին ունի, գիտեի, որ 3 երեխա ունի, որոնցից ավագը 22 տարեկան է, Մոսկվայում է ապրել մոր հետ, բայց նրան արտաքսել են այստեղից»,- պատմում է կնոջ ծանոթներից մեկը։

Մեկուկես տարի առաջ ընտանիքը հիվանդ փոքրիկին տարել է Չինաստան՝ բուժման, 4 ամսով։ Այդ ընթացքում դայակը հայրենիք է վերադարձել ու այնտեղ ամուսնացել։ Ամուսնու մասին ոչինչ հայտնի չէ, միայն թե դրանից հետո կինը շատ էր փոխվել, միայն չադրայով էր փողոց դուրս գալիս, սկսել է սկայպով հաճախ խոսել ամուսնու հետ։

«Լսել եմ, որ վերջերս նոր ամուսնու հետ վիճել էր, այնպես էր գոռգոռացել, որ Կատյան խնդրել էր կամաց խոսել։ Թե ինչ պատահեց այդ բարի կնոջ հետ, չեմ պատկերացնում։ Եթե անգամ աֆեկտի տակ սպանել էր երեխային, տունն էլ վառել, որ հետքերը վերացնի, ապա ինչու էր փոքրիկի գլուխը կտրում, կամ ինչու էր փողոցում թափահարում այն»,- ասում են ծանոթները։ Ոստիկանները կապվել են նաեւ Բոբոկուլովայի հայրենի գյուղ, որտեղ զրուցել են տեղի ոստիկանապետի հետ։

Վերջինը, պարզվում է, կնոջն անձամբ է ճանաչում։ «Նախկին ամուսնու անունը Ռադմին Բոբոկուլով է, նա շատ տարիներ առաջ է բաժանվել Գուլչեխրայից։ Նա 3 որդի ունի, բոլորն այստեղ են ապրում, նրանց հայրն է խնամում, մեծը 20 տարեկան է, փոքրը՝ 14»,- ասել է ուզբեկ ոստիկանապետը։ Նա ասել է, որ հայրենիքում բոլորը խոսում են կնոջ արարքի մասին։ Բոլորը ցնցված են։

Պատրաստեց Past.am-ը:

Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդում