Արագածոտնի մարզի դատախազի ունեցվածքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Դավիթ Վեքիլյանի՝ Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Վեքիլյանին է պատկանում NISSAN PATROL 4.8I մակնիշի մեկ ավտոմեքենա: Արագածոտնի դատախազի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 15 միլիոն դրամ եւ 35 հազար ԱՄՆ դոլար: Մինչ դատախազի պաշտոնն զբաղեցնելը նախկին աշխատանքի դիմաց Վեքիլյանի 20 օրվա աշխատավարձը կազմել է 447 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Դավիթ Վեքիլյանը նախկինում աշխատել է զինդատախազությունում՝ որպես քննիչ, հետո տեղափոխվել է ՀՔԾ, ապա՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն՝ որպես ավագ դատախազ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



