Պարաշյուտային սեքսի սիրահարները հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱՄՆ–ում մեծ աղմուկ է բարձրացրել էքստրեմալ սեքսի պատմությունը. պարաշյուտային սպորտաձևերի դպրոցի ուսուցիչ Ալեքս Տորեսը տեսագրել և իր անձնական սահմանափակ մատչում ունեցող կայքում է տեղադրել իր և իր ընկերուհու սեռական հարաբերությունը մի քանի հազար մղոն բարձրության վրա՝ սքայդայվինգի ժամանակ: Ընդ որում, նրանք դա արել են վաղ առավոտյան, որպեսզի ականատեսներ չլինեն և ոչ ոք չմեղադրի իրենց հրապարակավ մերկանալու համար: Չնայած դրան, նրանք հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում, քանի որ նրանց գործողությունները կարող էին շեղել օդաչուի ուշադրությունը, ինչը դաշնային օրենսդրությամբ համարվում է խախտում: Բացի այդ, այս ռիսկային արկածը Տորեսի վրա թանկ է նստել. նրան հեռացրել են աշխատանքից, հարցականի տակ է նաև նրա զուգընկերուհու աշխատանքի հարցը, որը նույն դպրոցում աշխատում է որպես քարտուղարուհի:
Այնուամենայնիվ, ոստիկանությունը որոշել է մեղադրանք չներկայացնել, քանի որ զույգը մասնավոր ինքնաթիռում է եղել, և ականատեսներ չեն եղել:



