Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Դեմիրթաշի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցոթյան համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հետաքննության պատճառը փետրվարի 29-ին Դեմիրթաշի հայտարարությունն էր, որով կոչ էր արել բոլորին քայլել դեպի Սուր գավառ, որտեղ դեռևս նախորդ տարվանից շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը: Որպեսզի օրենքով նախատեսված պատգամավորական անձեռնմխելիությունը հանվի, Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը համապատասխան դիմում է ուղարկել արդարադատության նախարարություն:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



