ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ Քուվեյթում ՀՀ դեսպան, նախկին փոխվարչապետը՝ նախարար. «Հայկական ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը։
«Հայկական ժամանակը» գրել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ բոլորովին այլ ֆունկցիաներով։
Նույն շրջանակներում քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակելու հարցը։
Ամենամեծ անակնկալը, սակայն, սա չէ։
Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, Հայաստան է վերադառնամ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը. քննարկվում է Վաչե Գաբրիելյանին ՀՊ տեղափոխելուց հետո միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում Արմեն Գևորգյանին նշանակելու հարցը։
Հիշեցնենք, Արմեն Գևորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելիորեն հրաժարական տվեց և աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի ընկերությունում, որտեղից էլ կարճ ժամանակ անց դwuրս եկավ ու մեկնեց ԱՄՆ սովորելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



