«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն անում է ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ն մնա քաղաքական դաշտում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հովիկ Աբրահամյանն անում է ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ն մնա քաղաքական դաշտում՝ որպես երկրորդ քաղաքական ուժ: Այդ իսկ պատճառով այս ճռռան շոգին ԲՀԿ–ն, ընկած մարզեմարզ, շարքերի ինվենտարիզացիա է անցկացնում. մաքրում–զտում է կուսակցությունը, «գույքագրում», որպեսզի հասկանա՝ ռեալ ինչ ունի-չունի Գագիկ Ծառուկյանից հետո: Ի դեպ, ԲՀԿ քոչարյանական կադրերը, տարբեր պատճառաբանություններով, չեն մասնակցում այդ տառապալից աշխատանքին:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ապա այդ հարցում ևս ԲՀԿ-ն վերանայել է իր մարտավարությունը, եթե առաջ պնդում էր, որ չի մասնակցելու դրան, ապա, շարքերն ինվենտարիզացնելուն զուգընթաց, կփորձի կառուցողական քննարկումներ և կարծիքներ հայտնել Սահմանադրության «շուրջ»՝ հատկապես մարդու իրավունքների և դատական մարմինների թեմայով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



