Ռուս եւ օտարերկրյա մի խումբ լրագրողներ հրետակոծման տակ են ընկել Սիրիայի Լաթաքիայի նահանգում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս եւ օտարերկրյա մի խումբ լրագրողներ հրետակոծման տակ են ընկել Սիրիայի հյուսիսում գտնվող Լաթաքիայի նահանգում:
Լրագրողների ուղղությամբ կրակ են բացել թուրքական սահմանի կողմից, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: «Հրաձգությունը իրականացվում Էր Թուրքիայի սահմանի կողմից, Իդլիբի մերձակա Դամա բնակավայրի շրջանից»,-ասել Է նա:
Սիրիական բանակի տվյալներով՝ գնդակոծումը կատարում Էր «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումը, որի վրա չի տարածվում զինադադարի գործողությունը:
Ընդհանուր առմամբ արձակվել Է ութ արկ, որոնք ընկել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներից 150-ից մինչեւ 400 մետր հեռավորության վրա: Կոնաշենկովի խոսքով՝ Բուլղարիայից, Կանադայից եւ Չինաստանից ժամանած մի քանի մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



