Հանրահայտ ամերիկացի դերասանուհին սիրավեպ է սկսել 22-ամյա ռուս գործարարի հետ
ԼԱՅՖ29-ամյա ամերիկացի հանրահայտ դերասանուհի Լինդսի Լոհանը հանդիպում է ռուս գործարար Եգոր Տարաբասովի հետ: Այդ մասին է վկայում դերասանուհու Instagram-ը: Եգորը Լինդսիից յոթ տարով փոքր է:
Տարաբասովն արդեն սեփական բիզնես ունի Մեծ Բրիտանիայում. նրան է պատկանում Լոնդոնի Home House Estates անշարժ գույքի գործակալությունը, հայտնում է «Комсомольская Правда» կայքը: Նա նաեւ մոսկովյան բորսաներից մեկի բաժնետերից է:

Նշենք, որ Եգորը ծնվել է Մոսկվայում, բայց Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել: Տղան ավարտել է անգլիական Cass Business School –ը: Եգոր Տարաբասովի հայրը՝ 50-ամյա Դմիտրի Տարաբասովը, ապրում է Մոսկվայում ու մի քանի ընկերությունների՝ այդ թվում երկաթգծային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերության ու շինանյութերի խանութների սեփականատեր է:
Նշենք, որ երիտասարդները միասին են 2015 թ. վերջից, սակայն նրանց հարաբերությունները շատ սրընթաց են զարգանում:

Մոտ կանգնած աղբյուրը պարբերականին հայտնել է, որ ամանորյա տոներին Կոստա Ռիկայում ու շվեյցարական թանկարժեք հանգստավայրերից մեկում համատեղ հանգստից հետո սիրահարների հարաբերությունները ավելի լուրջ փուլ են մտել: Մոտ կանգնած աղբյուրը նաեւ հայտնել է, որ Լինդսին ու Եգորը գրեթե անընդհատ միասին են:
«Լինդսին շատ երջանիկ է։ Շատ հաճելի է նորից տեսնել, թե ինչպես է նա ժպտում ու բառացիորեն փայլում երջանկությունից՝ Եգորի հետ ռոմանտիկ հանդիպումներից հետո: Չնայած Եգորը մի քիչ Լինդսիից փոքր է, նա շատ դրական ազդեցություն ունի Լինդսիի վրա»,- մեկնաբանել է Լոհանի ու Տարաբասովի հարաբերությունները մոտ կանգնած աղբյուրը:



