Իննամյա իտալուհին մահացել Է Airbus օդանավով թռիչքի ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻննամյա մի աղջնակ Է մահացել Airbus օդանավով թռիչքի ընթացքում, որը Շանհայից ընթանում Էր դեպի Մյունխեն: Ինքնաթիռը հարկադրական վայԷջք Է կատարել Կրասնոյարսկում, բայց աղջիկն արդեն մահացած Է եղել: Այդ մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Թռիչքի ժամանակ օդանավի հրամանատարը հայտնել Է ուղեւորներից մեկի՝ իննամյա մի աղջնակի՝ Իտալիայի քաղաքացուհու ինքնազգացողության կտրուկ վատանալու մասին: Որոշում Է ընդունվել հարկադրական վայրԷջք կատարել Կրասնոյարսկում: Սակայն վայրԷջքի պահին երեխան մահացել Է»,- ասել Է աղբյուրը:
Նա հայտնել Է, որ աղջկա ծնողները որոշել են մահացածի մարմինը չթողնել Կրասնոյարսկում:
«Որոշում Է ընդունվել երեխայի մարմնը թողնել օդանավում եւ շարունակել թռիչքը»,- ճշտել Է նա:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



