Երևանն աշնանը կհյուրընկալի հայ-իրանական բժշկագիտական համաժողովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշնանը Երևանում կանցկացվի հայ-իրականական համաժողով: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի առանձնազրույցի ժամանակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումը նվիրված կլինի արդի բժշկագիտության ձեռքբերումներին: Տեսական և գործնական մասերից կազմված համաժողովի շրջանակում իրեց մասնագիտական հմտությունները կներկայացնեն նաև երկու երկրի առողջապահության նախարարները:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կկատարի ուրոլոգիական, իսկ Հասան Հաշեմին` ակնային վիրահատություն, յուրաքանչյուրն` ըստ իր մասնագիտության:
Համաձայն նախնական պայամնավորվածության՝ համաժողովները կկրեն պարբերական բնույթ: Հաջորդ համաժողովը կանցկացվի Թեհրանում:



