Սևանում 28-ամյա երիտասարդի են դանակահարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում hուլիսի 14-ին, ժամը 21.50-ին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Արտաշ Ս.-ն, ով հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան հետնամասում սուր առարկայի վրա վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գոմաձոր և Ցամաքաբերդ տանող ճանապարհի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Արտաշ Ս.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքները հասցրել է 1984 թ. ծնված Հրաչյա Մ.-ն:
Իրեղեն ապացույց խոհանոցային դանակը վերցվել է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



