Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դերասանուհի Ելենա Վարդանյանի շատ գեղեցիկ «Pin up» ֆոտոշարքը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Ելենա Վարդանյանին հեռուստադիտողը հիմա տեսնում է «Արմենիա» հեռուստաընկերության «Դոմինո» սիթքոմում,  շատերն էլ նրան տեսել են գեղարվեստական ֆիլմերում, իսկ թատերասերները նրան գիտեն Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնից, որտեղ բացի կատակերգու դերերից, խաղում է ավելի լուրջ կերպարներում: BlogNews.am-ի ֆոտոշարքում Ելենան ներկայանում է Pin Up ոճում և ինչպես դերասանուհին խոստովանեց, նրան չափազանց հարազատ է:

«Ես շատ ուրախացա, երբ ասացիր որ «pin up» ոճում եք ուզում ինձ լուսանկարել, քանի որ առաջին հերթին դա միշտ շատ գեղեցիկ է նայվել: «Pin up»-ը  դա իսկապես արվետ է, որին կարծում եմ պետք է լուրջ մոտեցում ցույց տալ: Իհարկե համարձակ ֆոտոշարք է ստացվել, բայց շատ գեղեցիկ»:

Ելենային հաճախ են համեմատում Մեռլին Մոնրոյի հետ, բայց նրան նմանվելու համար արտքնային հատուկ փոփոխություն չի արել.« Գիտեք երբ ես վարսերս շիկահեր ներկեցի, բոլորը ինձ սկսեցին Մոնրո ասել: Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այդ դերասանուհուն, նա պատմության մեջ մեծ հետք է թողել: Բայց ասել, որ ես նրա ճանապարհով եմ գնացել և ամեն բան արել եմ նրան նմանվելու համար` դա այդպես չէ»:

IMG_2787

Դերասանուհին չափանց արտիստիկ է, ինչի մասին փաստում է նաև նրա շրջապատը. «Ինձ հաճախ են դրա մասին ասում, բայց երբ ինքս եմ վերլուծում հասկանում եմ, որ այն նախագծերում որտեղ ես կամ, չեմ վախենում լինել ուրախ, բաց և վառ: Բացի այդ, ես ավելի շատ ներկայացել եմ կատակերգություններում, ինչն իհարկե ավելի դրական էմոցիա է պահանջում: Գիտեք ես նկարահանման հրապարակում չեմ մտածում` թե ինչ ռակուրս ընտրեմ, որ օրինակ մազս ճիշտ լինի: Երբ ասում են մատոր, ես շատ լավ գիտեմ, թե ինչ անեմ»:

Չնայած Ելենային գեղարվեստական ֆիլմերում տեսել եք կատակերգու դերերում, բայց թատրոնում նա ավելի լուրջ դերերում էլ է խաղում. «Իմ կարիերան կինոյում հենց սկսվել է կատակերգությունից, բայց ես թատրոնում ունեմ շատ ավելի դրամատիկ դերեր, որոնցում ես լրիվ այլ եմ: Իհարկե թատրոնում կան նաև կատակերգու դերեր, որոնք ես սիրում եմ, բայց չեմ կարող տարբերակել, թե որ դերն է ինձ ավելի հարազատ: Գիտեք, եթե դերը ինձ դուր է գալիս, կապ չունի ես մի տող կասեմ, կամ պարզապես կլացեմ, կամ կծիծաղեմ, եթե այդ պահին ինձ դա դուր եկավ, ես դա կանեմ և նշանակություն չունեն այլ հանգամանքներ: Երբ ես հասկանում եմ, որ այդ ամենը կարող եմ հանդիսատեսին տալ, ես միանշանակ դա կանեմ»: 

IMG_3039 copy copy

IMG_2944 copy

Իսկ այն հարցին, արդյո՞ք Ելենան գոհ է իր հոնորարներից` նա այսպես պատասխանեց. «Իհարկե գոհ եմ, նաև այն նախագծերից և մարդկանցից ում հետ ես աշխատում եմ: Դա թե թատրոնում, և թե հեռուստատեսությունում: Իհարկե չեմ ասում, որ ինձ աստղաբախշական գումարներ են տալիս, բայց իմ արածի դիմաց ես վատ չեմ վարձատրվում: Ինձ համար ամեն բան պետք է լինի հավասար, բայց միշտ չէ որ հոնորորի թիվը ձեռք է տալիս: Իհարկե կան արտիստներ, ովքեր հոնորարի հետևից գնալով, ինչ-որ չափով կորցրել են իրենց: Դերասանը իր ամբողջ կյանքը պետք է նվիրի իր մասնագիտությանը. շատ բարդ է մեր գրաֆիկում գտնել երկրորդ երրորդ աշխատանք, քանի որ բոլոր դերասաններին էլ պետք է գումար վաստակեն, որ ապրեն: Գուցե դերասանը ստանում է ծափահարություններ, որը նրան հերիք է մի ամբողջ տարի, կամ գուցե մեծ գումար, որը նրան ևս կհերիքի մեկ տարի, բայց զգացողություններ միևնույն է տարբեր են: Ես գոհ եմ այն ամենից ինչ ունեմ այսօր»:  

Այսօր շատ դերասաններ առաջարկ են ստանում արտերկրից և մշտական բնակության մեկնում. «Եղել են իհարկե առաջարկներ, բայց այն պայմանով, որ երկար ժամանակ պետք է ապրեմ արտերկրում: Սա իմ ամենացավոտ թեման է, իհարկե ես հաճույքով կնկարահանվեի դրսի կինորատադրությունում, բայց անկեղծ ասած առանց Երևան ապրել չեմ կարող: Դա կարծես տաբում է, ես մեկ շաբաթից ավել չեմ կարողանում ապրել դրսում»: 

Ելենան փոքր տարիքում է տեղափոխվել Հայաստան, պատմում է, որ ծնողները հաճախ էին նրան և քրոջը տանում թատրոն, կրկես, օպերաներ. «Այս բոլոր այցելություններից հետո մենք պարտադիր գնում էինք հանրապետության հրապարակ, միշտ ուտում էինք քաղցր բամբակ և հիանում շատրվաններով»: 

IMG_2681 copy copy

IMG_2806

Շատ քչերը գիտեն, որ Ելենան ամուսնացած է, ավելին` նա արդեն հինգ տարի ապրում է քաղաքացիական ամուսնությամբ: Դերասանուհու բնակարանում ամեն բան դասավորված էր, ամեն բան իր տեղում էր, պարզվում է` նա հասցնում է ամեն ինչ.«Շատ մարդիկ նայում են ինձ և չեն էլ պատկերացնում, որ կարող եմ ամուսնացած լինել: Ես կարող եմ կարճ պատմել իմ գրաֆիկի մասին` առավոտյան ամուսնուս համար նախաճաշ եմ պատրաստում, հետո գնում եմ թատրոն, որտեղ փորձ ունեմ: Փորձից հետո ցերեկային ներկայացման եմ մասնակցում, որից հետո երեկոյան ներկայացումն է սկսում, դրանից հետո կարող եմ գնալ նկարահանման: Երբ երեկոյան ուշ գալիս եմ տուն և իմ ամուսինը ուզում է հարսիա կամ դոլմա, ես դա կանեմ, բայց ոչ թե նրա համար որ ինձ  ստիպում են, այլ նրա համար, որ նախ սիրում եմ պատրաստել և երկրորդն էլ, ես ոչ մի բան չեմ խառնում իրար: Իմ կյանքում ամեն բան դասակարգված է»:

Դերասանուհին հարսի զգեստ չի կրել, քանի որ նրա համար առաջնային չէր. «Ես փոքր տարիքում ոչ թե մտածում էի ամուսնանալու մասին, այլ մտածում էի դառնալ իրավաբան, ինչպես իմ հայրը: Ես անգամ չէի էլ մտածում դերասանուհի դառնալու մասին: Գիտեք դերասանի աշխատանքն այնպիսին է, որ թույլ է տալիս լինել կամ կրել այն ինչ դու չունես, կամ ուզում ես: Ես հարսանեկան զգեստ բազմաթիվ անգամ կրել եմ տարբեր ներկայացումներում և դա ինձ լրիվ հերիք է: Բացի այդ ես շատ հարսանեկան միջոցառումներ եմ վարում` տալով իմ երջանկությունից մի մասնիկ այդ զույգին: Ամենից կարևորը կնոջ և տղամարդու հարաբերություններն են: Իմ ամուսինը մեծ է ինձանից, սա նրա երկորդ ամուսնություն է և ես շատ երջանիկ եմ: Ես պատրաստվում եմ մայրանալ մոտ ապագայում, դեռ հղի չեմ, բայց պատրաստվում եմ»:

IMG_3003 copy

Զրույցի վերջում Ելենան նշեց, որ իր կյանքում ոչին չի պակասում. «Իհարկե իմ կյանքն էլ իդեալական չէ, մենք յուրաքանչյուրս էլ ունենք խնդիրներ: Երբ այդ խնդիրները գրված լինեն իմ ճակատին, այդ պահից ես կարծում եմ` կավարտեմ իմ կարիերան: Ես պարզապես յուրաքանչյուր առավոտ շնորհակալություն եմ հայտում Աստծուն, որ արթնանում եմ»: 

263355 copy12748101_1078627212158912_8528306806891339986_o copyIMG_2598 copyIMG_2616IMG_2720 copy copyIMG_2743IMG_2923 copy

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Արտ-տնօրեն` Կարեն Անտինյան
Հագուստը` Արփինե Կոշտոյանի 
Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել