Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ակնհայտ սուտ հաղորդում ներկայացրած քաղաքացին ենթարկվել է քրեական պատասխանատվության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Մերուժան Պասիլյանը, 2015 թվականի հունիսի 5-ին նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին:

Մասնավորապես՝ 2015 թվականի մարտի 26-ին Մերուժան Պասիլյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզային քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի քննության ընթացքում իր որդու և վերջինիս ընկերներին չկալանավորելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու դիմաց 2014թ. ապրիլին պահանջել և ստացել  է կաշառք:

Հիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Մ. Պասիլյանը նոր հաղորդում է տվել այն մասին, թե, իբր, 2015 թվականի մարտին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն իր և որդու նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու միջոցով պահանջել են հաղորդում տալ որդու կողմից գողություն կատարելու դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական բաժնում քննված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչին կաշառք տալու՝ իրականում տեղի չունեցած դեպքի վերաբերյալ, ինչից վախեցել և նրանց թելադրանքով տվել է հաղորդում:

Հաղորդման կապակցությամբ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին վերաբերվող հաղորդման մեջ Մերուժան Պասիլյանի կողմից նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության ծառայողները նրա նկատմամբ հոգեբանական ճնշում չեն գործադրել, սպառնալիքներ չեն տվել, այլ նա քննիչին կաշառք տալու վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքները անձամբ շարադրել է հաղորդման մեջ՝ նշելով այնպիսի տեղեկություններ, որոնք ոստիկանության ծառայողներին հայտնի չեն եղել և չէին կարող լինել:

Մերուժան Պասիլյանի` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տված նույն հաղորդման հիման վրա` Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության էին առնվել նրա հաղորդման մեջ նշված բոլոր հանգամանքները, կատարվել էին բազմաթիվ քննչական գործողություններ: Արդյունքում կաշառք ստանալու համար քննիչին, իսկ կաշառք տալու համար` Մերուժան Պաիլյանին մեղադրանք էր առաջադրվել:

Այնուհետև մեղադրական եզրակացության կազմմամբ դատարան ուղարկված հիշյալ քրեական գործով` Մերուժան Պասիլյանն ու կաշառք ստացած քննիչը դատարանի դատավճռով դատապարտվել էին:

Այսինքն` Մերուժան Պ.-ն գիտակցելով, որ քննիչին կաշառք տալու վերաբերյալ իր հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը` անհիմն մեղադրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին` պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար  Մերուժան Պասիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորոթյուննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

Հաշվի առնելովոր վեջին շրջանում կտրուկ ավելացել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանցկողմիցիբրկատարված հանցագործությունների վերաբերյալ դիմում-բողոքներըՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկանգամ հիշեցնում է, որ գործող քրեական օրենսդրության համաձայնհանցագործության մասին ակնհայտ սուտ մատնությունըքրեորեն պատժելի արարք էորը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով:

 

 

Մոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Կառավարության աջակցությունը՝ միրգ վաճառողներին․ ծիրանի 1կգ-ի համար՝ 200 դ․Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ) Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»Նոր տեղեկություն՝ գազի գնի վերաբերյալԱշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրԿոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը․ նույն խումբը նախկինում էլ խանութներից գողություններ էր կատարել (տեսանյութ) Գիշերը Կրասնոդարում ԱԹՍ-ն հարվածել է բազմաբնակարան շենքին «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ի վերջո, տեխնիկական սխալ էր, թե՞ վրիպակ․ իմացիր ավելինUcom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով ԵՄ-ում դիտարկում են Կալասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հնարավորությունը. FT Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետր Անոմալ չափերի օձ՝ ՍյունիքումԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայի նախագահին առևանգելnւ հնարավորությունը. Փիթ Հեգսեթ Հռոմի պապը ներկա է գտնվել Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի բացման հանդիսավոր արարողությանը Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԻնքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ռուսաստանը պատժում է հայ ժողովրդին․ ո՞րն է իրական պատճառըՋախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»Ինչ կտա մանդատներից հրաժարվելը և ինչ կկորցնի ընդդիմությունըՀասկանալով, որ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում․ Աբրահամյան Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է առգրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք արտերկրում հանցագործություններ են կատարել Ռուսաստանի շահերի դեմ «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ը Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էԱդրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին Ավտոբուսը մխրճվել է եկեղեցու մեջ, կան զոհեր․ ՌԴ «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Հունիսի 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում ապաարգելափակել են Roblox-ը Հետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանԷրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համար Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից» Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ