Գորիկ Հակոբյանը թոշակի է անցել՝ իր բանկային հաշիվներին ունենալով 42,5 միլիոն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի՝ Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Փաստաթղթում Գորիկ Հակոբյանը գրառել է երկու բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ ամառանոց: Շարժական գույք եւ թանկարժեք իրեր ԱԱԾ պետը չի հայտարարագրել: Փոխարենը, պաշտոնը լքելու օրվա դրությամբ, Հակոբյանի բանկային հաշիվներին եղել է 42 միլիոն 500 հազար դրամ՝ մոտ 87 հազարամերիկյանդոլար:
Հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածի՝ ԳորիկՀակոբյանի աշխատավարձը կազմելէ 3 միլիոն 874 հազարդրամ:
Գագիկ Աղբալյան



