ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշանակումներ է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը փետրվարի 29-ին, հրամաններ է ստորագրել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասար ակայնության հետ կապերի բաժնից, հրամանների համաձայն՝ աշխատանքից հեռացվել է Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գեղամ Մաթևոսյանը։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի պաշտոնին։ Էդիկ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին, Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Խորեն Սարուխանյանը նշանակվել է նույն մարզի Բաղրամյանի տարածաշրջանի բ աժանմունքի պետ։



