ՌԴ-ում Հայաստանի քաղաքացին 19 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ թոշակառուին սպանելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտավրոպոլի դատարանը Հայաստանի քաղաքացի Մարտին Անտոնյանին 19 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 84-ամյա թոշակառուի սպանության համար։ Անտոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել սպանության համար, նշել է, որ մեղավոր է միայն ավազակային հարձակման մեջ։
Քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ 2009-ի նոյեմբերի 25-ին 84-ամյա Ալեքսանդր Շտամովը սպանված էր հայտնաբերվել։ Նրա ձեռքերը կապված էին, բերանը ժապավենով փակված։ Գլխին ցելոֆանե տոպրակ էր եղել։ Տնից գողացել էին 27 հազար ռուբլի եւ վետերանի պարգեւները։ Տղամարդու դին հայտնաբերել էր նրա կինը՝ վերադառնալով խանութից։
Ավելի ուշ պարզվել էր, որ վետերանի սպանության հետ կապ ունեն նրա խորթ դուստր Նատալյա Չուդինցովան, նրա ընկերուհի Ելենա Իբակովան եւ նրանց ծանոթ Մարտին Անտոնյանը։ Չուդինցովան ծանոթներին համոզել էր թալանել իր խորթ հորը։ Սակայն Անտոնյանը տղամարդու գլխին ցելոֆանե տոպրակ էր հագցրել, ինչի արդյունքում տղամարդը մահացել էր։ 2010-ին կանայք հայտնաբերվել եւ կալանավորվել էին, մինչդեռ Անտոնյանին հաջողվել էր փախչել։ 2015-ին նրան հաջողվել էր գտնել ու ձերբակալել։
Պատրաստեց Past.am-ը:



