Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես հեղափոխությունների կողմնակից չեմ

ԲԼՈԳ

Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր հերթական անգամ լսեցի այս արտահայտությունը ու այլեւս չեմ դիմանում: Իսկ երբ այլեւս չեմ դիմանում, սկսում եմ զբաղվել ամենաչսիրածս գործով՝ վերլուծություն եմ գրում: Լրիվ հասկանում եմ այն մարդուն, որը հպարտությամբ հրապարակավ հայտարարում է՝ ՙԵս հեղափոխությունների կողմնակից չեմ՚: Ինքը ուզում է ներկայանալ որպես պարկեշտ, խոհեմ, շրջահայաց ու ծայրահեղություններ չընդունող օրինապաշտ քաղաքացի, որը հայրենիքի լավն է ցանկանում:

Ու եթե հանկարծ ասեմ՝ ՙԲա ուրեմն ճահճի կողմնակից ես՚, կընդվզի... Ըհը՝ կընդվզի...Սա արդեն փոքրիկ հեղափոխություն է... Արիստոտելը քաղաքական հեղափոխությունների երկու տեսակ էր առանձնացնում՝ առաջին՝ երբ հասարակությունը արմատապես փոխում է սահմանադրությունը, եւ երկրորդ՝ երբ արդիականացվում է գոյություն ունեցող սահմանադրությունը... Հիմա եթե ասեմ այդ խոհեմ, շրջահայաց, պարկեշտ ու հեղափոխությունները մերժող քաղաքացուն, որ անցած տարվա դեկտեմբերի 6-ին իր անձնական մասնակցությամբ մենք արիստոտելյան հեղափոխություն արեցինք, կընկճվի, կնյարդայնանա, միգուցե նույնիսկ կգնա մոտակա գարեջրատունը ու բարմենին կասի՝ ՙՉէ, այս անգամ մի 100 գրամ օղի՚: Պարզապես մեր բոլորի ներսում նստած է 1917 թվականի հեղափոխությունը:

Ու եթե ես այդ խոհեմ, պարկեշտ ու շրջահայացին ասեմ, որ Չեխոսլովակիայում էլ թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, ինչից հետո այդ երկրի բնակիչները սկսել են բնականոն լավ ապրել, ինքը կրկին կընդվզի: Ըհը՝ կրկին կընդվզի... Կասի՝ հեղափոխությունը այդպես չի լինում: Բա ինչպես է լինում: Հեղափոխությունը հենց դրվածքի, այսինքն սահմանադրության փոփոխություն է, երբ իշխանությունը մոնոպոլիզացրած, կաշառակեր, պետության շահերը անձնական շահերին ստորադասող, իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների օգնությամբ դուրեկան մակյաժ քսած ուժը իր տեղը ստիպողաբար զիջում է մեկ այլ ուժի... Դուք սրա՞ն եք դեմ:

Եթե հեղափոխությունը սա է՝ ես երկու ձեռքով կողմ եմ, որ Հայաստանում հնարավորինս արագ կատարվի այդ երեւույթը, որին հրապարակավ ու անթաքույց հպարտությամբ ամեն ասուլիսում դեմ են արտահայտվում խոհեմ, շրջահայաց ու պարկեշտ գործիչները... Ախր սուտ եք ասում՝ դուք հեղափոխությանը չեք դեմ, դուք դեմ եք ընդամենը մի փոփոխության՝ որ ձեր բարեկեցիկ ճահճում ձեր փոխարեն հանկարծ չհայտնվի այլ մեկը, որը կրկին կհայտարարի՝ ՙԵս դեմ եմ հեղափոխություններին՚... Տե՞նց չի...

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը