Կառավարությունը կօգնի լուծել հակառակորդի դիվերսիան կանխելիս զոհված զինծառայողի ընտանիքի բնակարանի խնդիրը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն ցուցաբարեց ադրբեջանական դիվերսիան կանխելիս զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքի բնակարանային խնդրին լուծում տալու նպատակով:
Գործադիրը 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում կհատկացնի 4 մլն դրամ: Գումարը փոխանցվելու է զոհված զինվորի հորը՝ Ժիրայր Գևորգյանին:
Զորիկ Գևորգյանը զոհվել է 2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի իրականացրած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ՝ կանխելով հակառակորդի դիվերսիոն հարձակումը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



