Ալբանական հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին կիսամերկ է հայտնվում եթերում
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Business Insider-ը հայտնում է ալբանական հեռուստաալիքներից մեկում կիսամերկ հաղորդավարուհու առկայության մասին:
Նշվում է, որ խիստ մրցակցության պայմաններում հեռուստադիտողներին գրավելու նպատակով Zjarr TV-ն բառի բուն իմաստով է «մերկ ճշմարտություն» մատուցում:
Լուրերի գրեթե թոփլես հաղորդավարուհին էլ 24-ամյա Գրետա Հոքսայն է: Միաժամանակ հեռուստաալիքից նշել են, որ այս կերպ իրենք սեքս չեն հրամցնում, սա պարզապես սիմվոլիկ և լավ գովազդ է՝ այն բանի, որ լուրերը պետք է մերկության պես լինեն, մի երկրում, որտեղ քաղաքական ուժերը վերահսկում են տեղեկատվությունը:
Իսկ հաղորդավարուհի Գրետան խոստովանում է, որ իր համար սա արագորեն առաջ գնալու միջոց է. մինչ այդ նա հինգ տարի «սովորական» հաղորդավարուհի է եղել ու աննկատ մնացել: Այժմ ընդամենը երեք ամսում նա աստղ է դարձել:
Այժմ նա նաև ավստրալական հեռուստաընկերությունից առաջարկ ունի՝ շաբաթական 3,000 եվրո աշխատավարձով:



