Երեւանում կոտրել են տերմինալներ, հափշտակել գումարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
Երեւանում տերմինալներ են կոտրել ու հափշտակել գումարը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեպքերը արձանագրվել են Ե. Քոչար եւ Հալաբյան փողոցներում: Փետրվարի 27-ին վաղ առավոտյան անհայտ անձինք կոտրել են Ե. Քոչարի փողոցում գտնվող «ՏելՍելլ» ընկերության վճարային տերմինալը եւ գուղացել գումարը:
Նույն օրը Հալաբյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող մթերային խանութի ապակին կոտրել են եւ խանութից գողացել վճարման ապարատը:
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքերով կատարվում է քննություն:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



