Թուրքիայում հայկական եկեղեցին դարձրել են հարսանյաց միջոցառումների սրահ (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ քաղաքապետը 150-ամյա հայկական բողոքական եկեղեցին դարձրել է հարսանյաց միջոցառումների սրահ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյօղլուի շրջանի քաղաքապետ Ահմեդ Միսբահ Դեմիրջանի նախաձեռնությամբ Բեյօղլուի շրջանում գտնվող եւ 1850-ականներին կառուցված հայկական բողոքական եկեղեցին դարձել է հարսանյաց հանդիսությունների սրահ, իսկ հարեւանությամբ ինչ որ առողջապահական կենտրոն են կառուցել։
Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու անդամ Հուսեյն Սաղը հայտարարել է, թե իշխող կուսակցության անդամ Բեյօղլուի քաղաքապետը կրոնական կառույցի հանդեպ մեծ անարգանք է ցուցաբերում՝ եկեղեցին զվարճանքի վայր դարձնելով։ Նա կոչ է արել եկեղեցին վերանորոգել ու վերադարձնել տերերին։

1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



