Հոլանդական գյուղ, որը չունի ճանապարհներ
ԼԱՅՖ1in.am-ը գրում է .
Հոլանդիայի Գիթհորն գյուղը ունի հիանալի առանձնահատկություն. այնտեղ չեն երթևեկում ավտոմեքենաներով կամ ավտոբուսներով, քանի որ ճանապարհներ գրեթե չկան, միայն ջրանցքներ են: Այս մասին հայտնում է AdMe.ru-ն: Այդ պատճառով գլխավոր տրանսպորտային միջոցը նավակն է, իսկ գյուղի երկրորդ անունը Հոլանդական Վենետիկ է: Գյուղում տիրում է լռության, հարմարավետության անկրկնելի մթնոլորտ: Այստեղ թագավորում է հոլանդական 18-րդ դարի գյուղի անդորրը:
Գյուղի պատմությունը սկսվել է 1230 թվականից, երբ երկրի հարավից փախստականների խումբը գտել է այդ վայրը: Առաջին հայացքից նրանք տեսել են միայն հսկայական քանակությամբ այծի եղջյուրներ, որոնք մնացել են ջրհեղեղից հետո: Այդտեղից էլ առաջացել է գյուղի անունը՝ Goat horns կամ «այծի եղջյուրներ»:










1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



