Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը

ԼԱՅՖ

Պարզ կանոններ, որոնք պահելով կարելի է երիտասարդ մնալ՝ առանց վիրահատական միջամտության:

sun

1. Պաշտպանվեք` արևից: Առավել արդյունավետ են արևապաշտպան քսուքները, քան հակակնճիռային կրեմները: Օգտագործեք քսուքներ` ուլտրամանուշակագույն A և B ճառագայթների դեմ` 15-ից ոչ ցածր պաշտպանող ինդեքսով: Մի մտածեք, թե ցուրտ վայրում եք ապրում, և ամառը համեմատաբար շոգ չէ: Արևը բոլոր տեղերում էլ նույն կերպ է ազդում: Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկը ոչ միայն արևոտ, նույնիսկ ամպամած եղանակին:

sunglasses

2. Աչքերը ևս պետք է պաշտպանել արևի ճառագայթներից: Վառ արևին աչքերը կկոցելը կնճիռներ է առաջացնում և խորացնում եղածները: Որակյալ ակնոց կրելը նախևառաջ կանխարգելում է կատարակտի առաջացումը:

no-smoking-wallpapers

3. Մի ծխեք: Ծխելը երիտասարդության ամենագլխավոր թշնամիներից մեկն է: Այն բերում է խոր կնճիռների՝ վաղաժամ առաջացման, դեմքը չափից դուրս չոր և գունատ է դառնում: Ծխելը դանդաղեցնում է վերքերի լավացումը և ճնշում մաշկի բջիջների ինքնավերականգնման ունակությունը:

healthy-food1

4. Ճիշտ սննդակարգ: Սա կարող է լավացնել ձեր առողջական վիճակը և արտաքին տեսքը: Այս առումով բավական արդյունավետ է միջերկրածովյան դիետան` հարուստ բանջարեղենով, մրգերով, ձկնեղենով, ընդեղենով, ընկույզով և ձիթապտղով: Խուսափեք շաքարի և պարզ ածխաջրերի չափաքանակը չարաշահել: Դրանք բարձրացնում են արյան մեջ ինսուլինի և խոլեստերինի մակարդակը:

 

weight-loss

5. Խուսափեք քաշի կտրուկ տատանումներից: Պարբերաբար գիրանալն ու նիհարելը թուլացնում են մաշկը և բացասաբար ազդում օրգանիզմի ինսուլինային զգայունության վրա:

peeling

6. Մաշկի մաքրումը, պիլինգը, խոնավեցումն ու սնուցումը խիստ կարևոր են: Օգտագործեք հենց ձեր մաշկի տիպի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ: Մի քերծեք դեմքի մաշկը, դա զրկում է այն էլաստիկությունից, իսկ չափից դուրս ձգվածությունը կարող է կնճիռների առաջացման պատճառ դառնալ:

 

sleep

7. Ժամանակին մտեք անկողին: Նորմալ քունը անհրաժեշտ է առողջության, թարմ գիտակցության և, իհարկե, գեղեցկության համար: Քնած ժամանակ մեր օրգանիզմն աշխատում է և առավելապես ակտիվ վերականգնվում հենց այդ ընթացքում: Աշխատեք քնել մեջքի վրա` պաշտպանելով դեմքը ճնշումներից և մեխանիկական կնճիռների առաջացումից:

 

stressed-guy

8. Խուսափեք սթրեսներից: Դրանք բացասաբար են ազդում օրգանիզմի վրա: Սթրեսի դեմ պայքարելու լավագույն միջոցներից են յոգան, շնչառական վարժությունները, զբոսանքը` մաքուր օդում և սիրելի զբաղմունքը:

 

vitamin-c1

9. Ընդունեք լրացուցիչ վիտամիններ ու հանքային նյութեր: Հատկապես C և A վիտամինները հակաօքսիդանտների նման չեզոքացնում են ազատ ռադիկալներն ու նպաստում բջջի կենսագործունեությանը: Իսկ ազատ ռադիկալները ծերացման հիմնական պատճառներից են:

Gym

10. Եվ վերջապես, ֆիզիկական վարժություններ կատարեք: Նույնիսկ չնչին թվացող ֆիզիկական ակտիվությունը` պարելը, յոգան և քայլքը, նպաստում են երիտասարդ մնալուն: Բջիջները հագենում են թթվածնով, իսկ թթվածինը լավագույն հակաօքսիդանտն է:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով