Սպիտակ-կապու՞յտ, թե՞ սև-շագանակագույն. ամբողջ համացանցը փորձում է կռահել մարզահագուստի գույնը (լուսանկար)
ԼԱՅՖBlog.1in.am-ը գրում է.
Մեկ տարի առաջ համացանցը գլուխ էր կոտրում շատ բարդ հարցի վրա: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ օգտատերերից մեկը հրապարակել էր կանացի հագուստի մի լուսանկար և խնդրել որոշել գույնը: Մարդիկ երկու բանակի բաժանվեցին:
Կապտասևերի և ոսկե սպիտակների «բախումներն» ամենուր էին: Ի վերջո, խնդիրը մոռացվեց, քննարկումները դադարեցին: Սակայն օրերս մի աղջիկ որոշեց ընկերոջը հարցնել վերջինիս մարզական բաճկոնի գույնը: Եվ… ամեն ինչ սկսվեց նորից:
Բաճկոնի դեպքում հարցն ավելի բարդ էր: Եթե կանացի հագուստի դեպքում տարբերակներն ընդամենը երկուսն էին, ապա բաճկոնի դեպքում՝ շատ ավելի շատ: Կան մարդիկ, ում կարծիքով բաճկոնը սևի և շագանակագույնի խառնուրդ է, մյուսների կարծիքով՝ կանաչ, ոմանք էլ պնդում են, որ բաճկոնի վրայի գծերը ոսկեգույն են: Փորձեք կռահել ինքներդ:




