Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննիչները քրեական գործ են հարուցել սպանության մեղադրանքով հետախուզվողի տունը հրկիզելու դեպքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանի տունը հրկիզելու դեպքի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փետրվարի 27-ի ժամը 07.25-ին, Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակչից ահազանգել է ստացվել,  որ այրվում է նույն գյուղում գտնվող, Ա.Կախյանին պատկանող տունը։ Վերջինս Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016 թվականի փետրվարի 22-ից գտնվում է հետախուզման մեջ՝ սպանության մեղադրանքով։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տունը երկհարկանի է, այրվել է 2-րդ հարկի մի հատվածն իր գույքով: Նույն հարկի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել են 0,5 լ տարողությամբ ապակյա շշով, բենզինի հոտով հեղուկ, քարի կտորներ, որոնցով ջարդվել են ննջարանի պատուհանները, իսկ առաջին հարկի պատի տակ` կտորե լաթերով փաթաթված փայտի կտորներ: 2-րդ հարկի միջանցքում հայտնաբերվել են  նաև  այրված «РПК» տեսակի զենքի նմանվող մետաղյա իրան, 3 դատարկ պահունակ, 1 զսպանակ և ինքնաձիգի կրակված փամփուշտների 58 պարկուճ:

Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 27-ին Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ (հրկիզման եղանակով գույքի դիտավորյալ ոչնչացում):

Նշանակվել են համալիր դատահրդեհատեխնիկական, դատաապրանքագիտական, ինչպես նաև դատաձգաբանական փորձաքննություններ, կազմվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին, հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք Չալաբյան35-ամյա կինը հետծննդաբերական դեպրեսիայի պատճառով նորածնին գցել է շների առաջԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Ռուսաստանում անօդաչուները հարվածել են քիմիական և նավթավերամշակման գործարանների Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) 56-ամյա տղամարդը օձին կրակելու փոխարեն կրակել է դիմացի մարդկանցՀորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ 15-ամյա տղան սրտի կանգ է ստացել էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետոԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Թրամփը ցանկանում է, որ կոնգրեսականները «չեղարկեն» իր առաջին ժամկետի իմփիչմենթներըԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանՈր հասցեներում ջուր չի լինի Ինչո՞ւ է այս տարի եղանակն այսքան ագրեսիվ. ո՞րն է պատճառըԻրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Գազայում երեք զոհ՝ հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին Ինչպե՞ս է թմրшնյութը հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում․ մանրամասներ Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմեն Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է. Աբրահամյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր այս ամառ կհարստանանՓաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում ԱՄՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկու անօդաչու խոցելու մասին Մեքսիկան վստահ հաղթանակով է մեկնարկում․ երեք կարմիր քարտ՝ ԱԱ-2026-ի բացման հանդիպմանը Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել. տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԹրամփ. Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների մոտ 20%-ը Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով Խանութներից գողություն կատարած խումբը հայտնաբերվել է ԿԸՀ-ն՝ անվավեր է ճանաչված քվեարկության արդյունքների մասին Հունիսի 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Հունիսի 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԵրևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման պաշտոնական արարողությունը Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար ՄելոյանՈւժեղ կարկուտ՝ Գավառում, գերհզոր ամպրոպային ամպ՝ Մարտունիում․ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Հայաստանը կարող է դառնալ մշակույթների միջև երկխոսության կամուրջ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ Կիևին անհրաժեշտ կլինի ԵՄ թույլտվությունը՝ ԵՄ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ Patriot հրթիռներ գնելու համար Ռուսաստանը խեցգետնի արտահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Կարկուտը շուռ է տվել օրորոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր կադրեր Երևան–Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով տեղի ունեցած փլուզումից․ տեսանյութ Մենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար Մելոյան«Ռեալը» քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Ռուբեն Դիաշի և Մաթեուս Նունեսի ձեռքբերման հարցը