ԱՄՆ-ում տղամարդը սպանել է իր որդեգրած ռուս երեխաներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում տղամարդը սպանել է իր ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ որդեգրած երկու ռուս տղաներին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով gazeta.ru-ն:
Հաղորդման մեջ ասվում է, որ անծանոթ տղամարդը զանգահարել է ոստիկանություն և հայտնել իր ընտանիքի անդամներին սպանելու մասին: Դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության զորքերը մոտ երեք ժամ բանակցություններ են վարել տղամարդու հետ, ինչից հետո նրանք որոշում են կայացնում գրոհել տան ուղղությամբ: Այդ պահին տղամարդը ինքնասպան է եղել տան ետնամասի այգում:
Հանցագործության զոհ են դարձել նրա կինը և Ռուսաստանից որդեգրած երկու տղա երեխաները, իսկ Չինաստանից որդեգրած 12 տարեկան աղջիկը կարողացել է կենդանի մնալ:
Բացի այդ, հայտնում են, որ տղամարդը վերջերս հայտնվել էր հիվանդանոցում և դուրս գրվելուց հետո չափից շատ էր դեղորայք օգտագործում:
2013 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել «Դիմա Յակովլևի օրենքը», որով արգելվում է ԱՄՆ ընտանիքներին Ռուսաստանից երեխա որդեգրել:



