Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավետ Բարսեղյանը նորություն ունի

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

BlogNews-ն օրերս ներկայացրել է հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ անկեղծ զրույցը։ Այս անգամ Ավետի հետ խոսել ենք  գործնականի մասին։ Ավետը նորություն ունի. Հանրայինի այս եթերաշրջանում նա կներկայանա երաժշտական նոր հաղորդմամբ, որի մասին փակագծերը, սակայն, առայժմ չի բացում։ Մեր զրույցի ժամանակ Ավետը ոգևորությամբ մանրամասներ է պատմել «Գուշակիր մեղեդին» հաղորդաշարից։ Այս նախագծի մասին խոսելիս նրա աչքերն այնպես են փայլում, որ ակամայից դու էլ ես ոգևորվում։) Ակնհայտ է, որ Ավետը շատ է սիրում այս հաղորդումը։

-Ավետ, հեռուստաընկերություններում մեկնարկում է նոր եթերաշրջանը։ Ձեզ կտեսնե՞նք նոր նախագծում։

-Այո, սակայն նախագծից դեռ չեմ կարող խոսել, քանի որ դեռ ընթացիկ աշխատանքներ են տարվում։ Միայն կարող եմ նշել, որ երաժշտական նախագիծ է, իսկ «Գուշակիրը»  շարունակվելու է նոր եթերաշրջանում։

-Սկսեցիք երաժշտական նախագծերից, Ձեզ փորձեցիք տարբեր ժանրերում և վերադարձաք ժամանցայինին։ Այս պահին սա՞ է Ձեզ ամենահոգեհարազատը, թե՞ ուղղակի առաջարկներն են այս ձևաչափում։

-Հեռուստատեսությունը ժամանց է՝ ինտելեկտուալ կամ ոչ։ Իմ կյանքում շատ հետաքրքիր միջազգային նախագծեր են եղել թե՛ «Շանթ» հեռուստաընկերությունում, թե՛ «Արմենիայում», թե՛ Հանրայինում։

Այս փուլում առաջարկը եղել է այս ժանրում, և ես տարբերություն չեմ դրել, քանի որ հեռուստատեսությունն ինձ հոգեհարազատ է։ Կարծում եմ՝ դրանք տարբեր գույների են, բայց բոլորն էլ ժամանց են։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ լինես մի միջավայրում, որտեղից շատ բան ես սովորում։

-«Գուշակիր մեղեդին» շատ դրական արձագանքների արժանացավ, սակայն այս դեպքում էլ կան քննադատություններ։ Երբեմն Ձեզ մեղադրում են հայտնիների նկատմամաբ կողմնակալ վերաբերմունքի մեջ։

-Շատ ուրախ եմ, որ հանդիսատեսը սիրեց «Գուշակիրը», որովհետև այն 20 տարի եղել է ռուսական դաշտում և ունեցել է Վալդիս Պելշի դեմքը։ Սովորաբար, նման դեպքերում մերոնք ասում են՝ ռուսականն ուրիշ է։ էս դեպքում այդպես չեղավ ու հաղորդումը դարձավ շատ սիրելի, ինչը ինձ համար շատ կարևոր է։ Ես կողմնակալ չեմ, պարզապես այնքան եմ հրավառվում, որ փորձում եմ օգտակար  լինել։

-Ամեն թողարկման հաջողվածությունը կախված է նաև նրանից, թե հյուրերն իրականում ինչ փոխհարաբերություններ ունեն, որովհետև նրանց ջերմությունն ու էներգետիկան փոխանցվում է հեռուստադիտողներին։ Հյուրերի ընտրությանը մասնակցո՞ւմ եք։

-Շատ նուրբ բան եք նկատել։ Հյուրերի ընտրության հետ ես բացարձակ կապ չունեմ։ Քանի որ հայկական երգարվեստում չկա մարդ, ում ես չճանաչեմ ու դրական չվերաբերեմ, ինձ համար շատ հեշտ է յուրաքանչյուրի հետ (կան մարդիկ, օրինակ, սերիալի հերոսներից, ում նոր եմ ճանաչում)։ Կարող է ուղղակի հաղորդումից հետո ասեմ՝ վայ, ինչ լավ եռյակ էր, կամ ինչ բարդ եռյակ էր։

Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը դրական է, մարդիկ չեն հեռանում պարտության  տրամադրությամբ։

-Բոլորին հետաքրքրում է հարցը՝ Ավետը գիտի՞ այս բոլոր երգերը։)

-Իհարկե չէ։) Ինչպես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման, այնպես էլ այս դեպքում կա խմբագիր։ Ես միշտ անկեղծ եմ եղել հանդիսատեսի հետ։ Բնականաբար, պիտի իմանամ ու գիտեմ բազայի մեծ մասը, բայց լիովին չեմ տիրապետում երգացանկին։ Ես ունեմ հրաշալի թիմ՝ սկսած պրոդյուսեր Ռուբեն Շահինյանից, երաժշտական խմբագրեր Քրիստ Մանարյանից ու Արման Մարգարյանից մինչև դիմահարդարն ու հատակ մաքրողը։ Բոլորը պրոֆեսիոնալ են։ Գուցե շատերին թվա, թե մաեստրո Երվանդ Երզնկյանի դերակատարությունը մեծ չէ, սակայն նա այնքան կարևոր դերակատարում ունի իր ներկայությամբ՝ հուշելու աննկատ մեխանիզմով։) Իհարկե, օբյեկտիվորեն հասկանում եմ, որ շատ կարևոր է, թե ով է վարում հաղորդումը, բայց թիմի աշխատանքն էլ շատ կարևոր է։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ