Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


1-ամյա խորթ դստերը քարի հարվածներով սպանած 38-ամյա Արմինեի գործը հասավ դատարան. ի՞նչ պատժի կարժանացնի նրան դատարանը (տեսանյութ)

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

38-ամյա Արմինե Խաչատրյանի գործը, ով սպանել էր ամուսնու մանկահասակ դստերը, հասել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում 2008թ. մարտ ամսին, դեռևս չպարզված օրը, իր ամուսին Հ. Հարությունյանի և Ա. Կարապետյանի մանկահասակ դստերը` 1-ամյա Մ. Հարությունյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով քարով հարվածել է Մ. Հարությունյանի գլխին և սպանել նրան: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Գործը քննելու է դատավոր Սերգեյ Մարաբյանը:

Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ոստիկանության ՔՀԲ 3-րդ վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի գլխավորությամբ ոստիկանության Աշտարակի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հետ համատեղ օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Վանա Լճի փողոցին կից հանդամասում՝ գետնափորում, ոմն Հակոբի և նրա կնոջ հետ միասին բնակվող ոմն Անժելան 2008 թվականի դեկտեմբեր ամսին ծննդաբերել էր իգական սեռի երեխա, որին չպարզված հանգամանքներում սպանել էր ոմն Հակոբի կին Արմինեն, իսկ Անժելան և Հակոբը թաղել էին երեխային նշված գետնափորի հարևանությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Հարությունյանը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոմն Հակոբը հանդիսանում էր Աշտարակ քաղաքի Միկոյան 57 հասցեում հաշվառված 42-ամյա Հակոբ Հարությունյանը, Արմինեն՝ նրա կինը՝ հաշվառված Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25/բ շենքում, 38-ամյա Ա. Խաչատրյանը, իսկ Անժելան՝ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25/բ շենքի բնակիչ, 35-ամյա Անժելա Կարապետյանը: Ըստ տեղեկությունների՝ երեխայի մայրն ու հայրը Երևան էին գնացել, և երեխայի խնամքը թողել Արմինեի և Հակոբի մորը, սակայն երբ երեխան սկսել էր լաց լինել, Արմինեն քարով հարվածել էր երեխային՝ պատճառելով մահ, որից հետո բրդյա շորերով փաթաթել էր երեխային, իսկ Անժելան և Հակոբը թաղել էին երեխային: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ