Գյուղապետի ընտրություններ Նոր Արտագերսում. առաջադրված 3 թեկնածուներից 2-ը ՀՀԿ-ական են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում մարտի 20-ին կայանալիք գյուղապետի ընտրություններին առաջադրվել է արդեն 3 թեկնածու:
NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ թեկնածուներից մեկն անկուսակցական Սահակ Ավագյանն է, իսկ մյուս երկուսը՝ ՀՀԿ-ական: Հանրապետական թեկնածուներից մեկը գյուղապետի տեղակալն է Խաչատուր Զանազյանը, իսկ մյուսը՝ Դավիթ Ումուրշատյանը: Ումուրշատյանն ու Ավագյանը չեն նշել, թե որտեղ են աշխատում:
Հիշեցնենք, որ Նոր Արտագերսի համայնքի ղեկավար Սամվել Ավետյանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին մահացել է: Հունվարին որոշվել է արտահերթ ընտրություններ անցկացնել այս համայնքում:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



