Ավտովթար՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 26-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «OPEL» մակնիշի 34 TC 089 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Գ. ծնվ. 1987 թ.) ավտոմեքենան և անհայտ մակնիշի ավտոմեքենա բախվել են (դեպքի վայրում չի հայտնաբերվել), ինչի հետևանքով «OPEL» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը դուրս է ընկել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն անջատել են մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



