Դժբախտ դեպք՝ Մեծ Պառնի գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 15-ին, ժամը 16.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մազի Մեծ Պառնի գյուղի «Թռչկան» կոչվող հանդամասի ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել դժբախտ պատահար. «Բելոռուս T40» մակնիշի տրակտորը դեռևս չպարզաբանված հանգամանքներում շրջվել է, ինչից վարորդ Տ. Փ.-ը (ծնվ. 1981 թ.) հայտնվել է տրակտորի տակ և տեղում զոհվել. քաղաքացու դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացու դին դուրս է բերվել տրակտորի տակից:
Հրշեջ-փրկարարները քաղաքացի Տ. Փ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
X
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



