Օբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին և կարևորել Ռուսաստանի դերը իրանական համաձայնագրի ձեռք բերման հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին և կարևորել Ռուսաստանի դերը` Իրանի շուրջ համաձայնագրի կնքման հարցում: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
«Նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` կարևորելով Ռուսաստանի դերն այդ ելակետին հասնելու հարցում, որը դարձել է շուրջ 20 ամիս տևած ինտենսիվ բանակցությունների գագաթնակետը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել ամերիկյան առաջնորդի նախաձեռնությամբ, Պուտինն ու Օբաման քննարկել են ռուս-ամերիկյան երկխոսության դերը` աշխարհում անվտանգության ապահովման հարցում, և շնորհավորել են միմյանց «Սոյուզ-Ապոլոն»-ի մեկնարկի 40-ամյակի կապակցությամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



