Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:

Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային ժողովից՝  Իվիցա Դաչիչի հետ Ազգային ժողով են այցելել ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերով նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ խորհդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արծվիկ Մինասյանը, Մհեր Շահգելդյանը, Ստեփան Մարգարյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Ողջունելով Իվիցա Դաչիչի այցը Հայաստան՝ ԱԺ նախագահը կարևորել է այն՝ խնդիրներին տեղում ծանոթանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու առումով:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրաատլանտյան և Եվրասիական տարածաշրջանում անվտանգությանը և համագործակցությանը նպաստ բերելու Սերբիայի պատրաստակամությունը, որն արտահայտվում է նաև ԵԱՀԿ նախագահության ստանձմամբ:

ԱԺ նախագահը փաստել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի բոլոր նորմերի հավասարարժեք կիրառման և Հելսինկիի Եզրափակիչ սկզբունքների հիման վրա: Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ:

ԱԺ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ, որով ապակայունացվում է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Հայաստանը վաղուց որդեգրել է խնդրին խաղաղ լուծում տալու ուղին, սակայն միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ-ին Ադրբեջանի պահվածքը պիտի մտահոգության առիթ տա:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը դրական է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը և համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ:

Գալուստ Սահակյանը, անդրադառնալով հայ-սերբական համագործակցությանը, կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը և խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սերբիան և Հայաստանը պատմական ընդհանրություններ ունեցող բարեկամ երկրներ են:

Կարևորելով Սերբիայի և Հայաստանի միջև հարբերությունների զարգացումը՝ պարոն Դաչիչը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանային մի շարք հարցերի լուծմանը և համագործակցության ընդլայնմանը: Նա, կարևորելով մեր տարածաշրջանի դերը կայունության հաստատման և պահպանման գործում, նշել է, որ պետք է աշխատել անվտանգության մեխանիզմների ուղղությամբ, կայունացնել հարաբերությունները շփման գծում, որպեսզի ոչ մի կողմից զոհեր չլինեն: Արձագանքելով Ազգային ժողովի նախագահի մտահոգությանը՝ պարոն Դաչիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի ակտիվ պիտի գործի՝ պահպանելով համաձայնեցված սզբունքները:

Իվիցա Դաչիչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԱՀԿ գործունեությունը դրական գնահատելու և կազմակերպության հետ լիարժեք համագործակցելու համար:

ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը, խոսելով ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության մասին, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների զարգացման գործում և նշել, որ մեծ ներուժ կա այդ ոլորտում: Անջելո Գնեդինգերը գոհունակությամբ նշել է նաև, որ Հայաստանը տարածաշրջանում օրինակելի է իր ժողովրդավարությամբ:



Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԸնկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքըՎրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ 17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացելԵրևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Որ մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենաբարձր աշխատավարձը խոստանումՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվելՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան