Ես ողջ կյանքում իմացել եմ, որ հայրս տրանսգենդեր է․ Քայլի Ջենների շոկային խոստովանությունը
ԼԱՅՖ18-ամյա Քայլի Ջենները խոստովանել է, որ ողջ կյանքում իմացել է, որ իր հայրը՝ Բրյուս Ջենները, ով հիմա Կեյտլին Ջեններ է, տրանսգենդեր է։ Նա պատմել է, թե իր վերաբերմունքը հոր հանդեպ ինչպես է փոխվել, երբ նա սեռափոխություն է արել։
«Ես իհարկե հասկանում էի, որ նա տրանսգենդեր է, բայց ինձ ոչ ոք այդ մասին չի ասել։ Նա արդեն որոշել էր սեռափոխություն անել, արել էր, նոր ասել։ Ես պարզապես չէի ուզում, որ ինձ խաբեն։ Ինձ համար կարեւոր էր, որպեսզի ազնիվ լինեին ինձ հետ»,- խոստովանել է նա։
Այսօր աղջկա եւ Կեյտլինի հարաբերությունները հիանալի են։ «Մենք հիմա ազնիվ ենք իրար հետ։ Մարդ պետք է այնպիսի կյանքով ապրի, ինչպես ուզում է, չպետք է կեղծավորություն անի»,- ասել է նա։ Նա նշել է նաեւ, որ այժմ Կեյտլինի հետ ավելի լավ է լեզու գտնում, քան երբ նա Բրյուսն էր։
Պատրաստեց Past.am-ը։



