Օզբիլիսն առաջին անգամ ընդգրկվել է «Ռայո Վալեկանո»-ի հայտացուցակում
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իսպանական «Ռայո Վալեկանո» ակումբի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ընդգրկվել է մադրիդյան թիմի հայտացուցակում Լա լիգայի 26-րդ տուրի «Բետիս»-ի դեմ խաղում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ ֆուտբոլիստն առաջին անգամ է ընդգրկվել իսպանական թիմի հայտացուցակում՝ սկսած այն պահից, երբ թուրքական «Բեշիքթաշի»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռայո Վալեկանո»:
Իսպանական Լա լիգայի «Բետիս»-«Ռայո Վալեկանո» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին, ժամը 23:30-ին :
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



