Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրականության և մնացյալի «ճակատամարտը»

ԲԼՈԳ

Արթուր Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նորից կարճ նշեմ՝ ՕԵԿ-ը ռեբրենդինգ չի եղել: Տասնյակից ավելի կուսակցություններ միաձուլվել և հիմնադրել են նոր քաղաքական ուժ: Սա այնքան ակնհայտ գործընթաց է, որ շահարկելն առնվազն անտրամաբանական է: Այդուհանդերձ.

Փաստ է, որ փորձ է արվում վարկաբեկել «Հայկական վերածննդին» միացած կազմակերպություններին, որոնցում հարյուրավոր մարդիկ են ներգրավված: Փաստենք, որ նման անընդունելի գործելաոճ հնարավոր չէր պատկերացնել, երբ որոշ մարդիկ կարող են իջնել այսքան ցածր: Չէ՞ որ, օրինակ, բարեգործական կազմակերպության հիմնադիրը տվյալ ՀԿ-ն մի դեպքում անվանել է իր երեխայի, մի այլ դեպքում իր ծնողի, երրորդ դեպքում հայկական ինչ-որ պատմական բնակավայրի անվանմամբ: Ի՞նչ արտառոց բան կա սրա մեջ: Մի՞թե կարելի է նման էժանագին վարքագիծ դրսևորել: 

Հատուկ ուզում եմ կրկին ընդգծել` Հայաստանում «Կույս կանանց միավորում» ՀԿ գոյություն չունի, ոչ փաստացի, ոչ դե յուրե: Հետևաբար արդեն բարոյական չէ այսքան ակնհայտ ապատեղեկատվության տարածումը: 

Հաջորդը` քաղաքական անգրագիտություն է անընդհատ շահարկելը, թե ՕԵԿ-ը մեկ ընդդիմություն է, մեկ իշխանություն: Փաստ է` հավերժ իշխանություն կամ հավերժ ընդդիմություն չի լինում: Գոնե Հայաստանի անկախացումից հետո քաղաքական դաշտում գործող հիմնական կուսակցությունները եղել են թե իշխանություն, թե ընդդիմություն: Ասվածն ըմբռնելու համար ընդամենը հիշողություն է պետք ունենալ: Անհրաժեշտ է նաև նայել աշխարհի բազմաթիվ երկրների օրինակը: Կուսակցությունները մեկ լինում են ընդդիմություն, մեկ իշխանություն` կապված իրենց ստացած քվեներից: Եվ առհասարակ` յուրաքանչյուր կուսակցության նպատակը իշխանությունն է` հնարավորություն ունենալու իր ծրագրերը իրականացնելու համար, քանի որ հասարակությունը քաղաքական ուժի օգտին քվեարկում է հենց այդ ծրագրերի համար: Հակառակը պնդելն ուղղակի հակասում է քաղաքագիտության տարրական կանոններին: 

Փաստ է, որ կայացած քաղաքական մշակույթի բացակայության, կամ ինչ-որ այլ օբյեկտիվ պատճառներով հանրության որոշակի հատված կարծրացած տեսակետ ունի, ըստ որի, եթե որևէ քաղաքական ուժ ընդդիմություն է կամ հակառակը, ապա նա պետք է հավերժ այդ դաշտում գործի: Սակայն քաղաքականության մասին ռեալ պատկերացում ունեցող և դրանք պրոֆեսիոնալ հարթությունում վերլուծող ցանկացած մեկի կողմից նույն մոտեցման շահարկումն առնվազն տարօրինակ է: Եթե այդպես լինի, ապա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում չպետք է երբեք իշխանություն փոխվի: Միշտ նույն ուժը լինի իշխանություն, միշտ նույն ուժը լինի ընդդիմություն: Իհարկե, այս տեսակետը որևէ քննադատության չի դիմանում: 

Այդուհանդերձ, կարծում եմ, վաղ թե ուշ կձերբազատվենք նաև այս ավտորիտար մտածելակերպից, որին առաջադեմ աշխարհը վաղուց հրաժեշտ է տվել:

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյան

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը